Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԳ նախարարը հանդիպեց Երևանում հավատարմագրված ԵՄ դեսպաններին

Փետրվար 08,2016 17:51 Share

Փետրվարի 8-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն աշխատանքային ճաշի ձևաչափով հանդիպում ունեցավ Հայաստանում ԵՄ անդամ պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու նախաձեռնությամբ:

Հանդիպմանն անդրադարձ արվեց Հայաստան – Եվրոպական միություն հարաբերություններին, նախորդ ամիս Բրյուսելում կայացած ՀՀ-ԵՄ համագործակցության խորհրդի նիստի արդյունքներին, նոր շրջանակային համաձայնագրի շուրջ ընթացող բանակցություններին:

 

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել