Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյան. Չեմ կարծում՝ Տիգրան Մազմանյանը ԶՈՒ ղեկավարությանը մեղադրելու հիմք ունի

Փետրվար 09,2016 15:05

«Կարծում եմ` այսօր յուրաքանչյուր զինվորական պետք է իր գործով զբաղվի»,- փետրվարի 9-ին լրագրողների հետ զրույցի ընթացքում, անդրադառնալով աշխատանքից ազատված պայմանագրային զինծառայող Տիգրան Մազմանյանին, ասաց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Հիշեցնենք՝ Տիգրան Մազմանյանը հայտարարել էր, թե իրեն կանչել է վերադաս հրամանատարը եւ զգուշացրել, որ իրենով հետաքրքրված են բարձրաստիճան անձինք ու առաջարկում են երկու տարբերակ, «կամ մնալ եւ շարունակել ծառայությունը, կամ հեռացվել աշխատանքից եւ զբաղվել իր ընտրած պայքարով»:

Սեյրան Օհանյանը նշեց, որ չի կարծում, թե Տիգրան Մազմանյանը զինված ուժերի ղեկավարությանը մեղադրելու հիմքն ունի. «Ինքը զբաղվել է քաղաքականությամբ, զինված ուժերն այսօր պետք է քաղաքական չեզոքություն պահպանեն, առավել եւս՝ մեկ անգամ զգուշացվել է: Նա իր ցանկությամբ դուրս է եկել բանակից, եւ ասելու որեւէ բան չունեմ»:

Նկատառմանը, թե գուցե նա վարակվե՞լ է Սահմանադրական փոփոխությունների ընթացքում ցուցաբերած Ձեր ակտիվությամբ, Սեյրան Օհանյանն ասաց. «Իսկ ի՞նչ ակտիվություն եմ ցուցաբերել: Ես քաղաքական թիմի անդամ եմ և այդ քարոզչության շրջանակներում ես ներկայացրել եմ, թե ինչպիսին է այսօր անվտանգության համակարգը եւ նոր Սահմանադրությամբ ինչպիսին է լինելու: Եթե դուք մեր զորամասերում գնաք որեւէ տեղ եւ իմանաք, որ այնտեղ զբաղվել են քարոզչությամբ, այն ժամանակ ինձ կասեք»:

Մեկ այլ հարցի, թե ով շարունակի նման քաղաքացիական ակտիվություն դրսեւորել, համակարգից կհեռացվի՞, Սեյրան Օհանյանը պատասխանեց, որ զինվորականները պետք է իրենց գործով զբաղվեն:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29