Լրահոս
Օրվա լրահոսը

Դիլիջանի զորամասը լքած շարքային Ազիզ Բաքոյանի նկատմամբ որեւէ խափանման միջոց չի ընտրվել

Փետրվար 12,2016 13:56

Փետրվարի 6-ին Դիլիջանի զորամասերից մեկից անհետացած,  ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի կողմից փետրվարի 10-ին Ֆեյսբուքում կատարված գրառման համաձայն՝ իր բնակավայրի մոտ հայտնաբերված 19-ամյա շարքային Ազիզ Բաքոյանը ձերբակալված կամ կալանավորված չէ, նրա նկատմամբ որեւէ խափանման միջոց չի ընտրված:

Ինչպես տեղեկացանք Լոռու զինվորական կայազորի դատախազ Արթուր Զաքարյանից, դեպքի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 361 հոդվածի 1-ին մասով («Երեք օրից ավելի, բայց ոչ մեկ ամսից ավելի տեւողությամբ, ինչպես նաեւ երեք ամսվա ընթացքում երեք եւ ավելի անգամ մեկ ժամից մինչեւ երեք օր տեւողությամբ զինծառայողի կողմից զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը կամ առանց հարգելի պատճառների ժամանակին ծառայության չներկայանալը» ):

Արթուր Զաքարյանը հայտնեց, որ քննությունը կպարզի , թե ինչ պատճառով է Ա. Բաքոյանը հեռացել զորամասից: Քրեական գործի քննությունը կատարում է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության քննչական 6-րդ բաժինը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29