Լրահոս
Օրվա լրահոսը

Միջադեպ դատարանում՝ Մալաթիա տոնավաճառում սպանվածի գործով. «Ռեխդ մի բաց, մարդասպանի հեր ես» (Տեսանյութ)

Փետրվար 12,2016 15:57

Այսօր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում անցյալ տարի Մալաթիա տոնավաճառի վարագույրների վաճառքի տաղավարում դանակի 30 հարվածից սպանված 38-ամյա Հեղինե Դարբազյանի գործով  նիստն էր, որին չէր ներկայացել մեղադրող դատախազը: Դատական նիստը հետաձգվել էր, այսօր, 2-րդ նիստին կրկին դատախազը չէր ներկայացել, ուստի դատավորը որոշեց նորից հետաձգել նիստը, այն նշանակվեց մարտի 2-ին:

Հիշեցնենք, որ Արտակ Առաքելյանը որսորդական դանակով բազմաթիվ հարվածներով սպանել է նախկին կնոջը՝ 38-ամյա Հեղինե Դարբազյանին:

Տուժողի իրավահաջորդի պաշտպան Սեդա Սաֆարյանն Aravot.am-ի զրույցում նկատեց, որ դատախազի՝ 2-րդ անգամ նիստին չներկայանալը, չնայած, որ դատարանը պատշաճ ծանուցել էր նրան, խոսում է դատախազի անտարբերության, մարդկանց մասին չմտածելու, դատավարության շահերը ոտնահարելու մասին:

Սեդա Սաֆարյանի ներկայացմամբ՝ «Ըստ դատարանի, դատախազ է փոխվել, բայց դեռ նախորդ նիստում այս մասին խոսակցություն եղել է, եւ երբ դատախազը փոխվում էր, սա այնպիսի գործ է, որ կարող էին նոր դատախազ նշանակելու մասին մտածել: Դատավորն ասաց, որ իրենք նիստի մասին ծանուցել են, բայց դատախազի կողմից արձագանք չի եղել»:

Այսօր նիստի հետաձգման մասին դատավորի հայտարարությունից հետո վկաներն ու Հեղինե Դարբազյանի հարազատները վրդովվեցին՝ ասելով՝ «Սա ի՞նչ է, ամեն անգամ գալիս ենք, ու հետաձգվում է»:

Հեղինեի քույրը՝ Քրիստինեն դիմելով դատավորին, ասաց՝ «Ինձ համար ահավոր ծանր է՝ տեսնել մարդասպանին, դեմ-դիմաց նստած, աչքերի մեջ նայելով»:

Ապա սպանվածի քույրը դիմելով Արտակ Առաքելյանի հորն՝ ասաց՝ «Ռեխդ մի բաց, մարդասպանի հեր ես»:

Մանրամասն՝  տեսանյութում

Հեղինե Դարբազյանի սպանության մասին մանրամասները, Արտակ Առաքելյանի հոր եւ Հեղինեի քրոջ՝ մեզ հետ զրույցում պատմածները՝ կարդացեք վաղվա տպագիր «Առավոտում»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29