Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԴԿ-ն առաջարկում է ստեղծել Միջկուսակցական խորհուրդ

Փետրվար 15,2016 14:13

ՀԴԿ նախագահության նիստում քննարկվեց Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկմանը մասնակցելու հարցը: Անդրադարձ կատարվեց ընդդիմադիր ուժերի հնարավոր համագործակցության մասին վերջերս շրջանառվող հայտարարություններին:

Մինչ նախընտրական դաշինքներ և միավորումներ ձևավորելը, ինչը մեր համոզմամբ պետք է խարսխված լինի միմիայն գաղափարական ընդհանրությունների վրա, այս փուլում կարևոր ենք համարում ընդդիմադիր ուժերի միավորումը՝ հրատապ հիմնախնդիրների լուծման նպատակով:

Այսպես օրինակ, կարևորելով նոր Ընտրական օրենսգիրքը արդար քաղաքական համակարգի կայացման գործում, Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը առաջարկում է ապագա ընտրություններին մասնակցող քաղաքական կազմակերպություններին ստեղծել Միջկուսակցական խորհուրդ:

Մեր կարծիքով Խորհուրդը կունենա հետևյալ հիմնական գործառությունները.

1.      Կազմակերպել Ընտրական օրենսգրքի համատեղ քննարկումներ,

2.      Հանդես գալ միասնական առաջարկություններով փոփոխությունների վերաբերյալ և քարոզչական ու բացատրական աշխատանք ծավալել հանրության շրջանում,

3.      Կազմակերպել առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ամբողջական վերահսկողությունը:

Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը պատրաստակամ է առաջիկայում կազմակերպել շահագրգիռ քաղաքական կառույցների ներկայացուցիչների հանդիպումը:

 

 

Հայաստանի Դեմոկրատական կուսակցության

Նախագահություն

Երևան, 15.02.2016թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29