Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ-ից ապօրինաբար դուրս է գալիս 1 մլրդ 800 միլիոն դոլար». «Ա1+» (տեսանյութ)

Փետրվար 16,2016 11:49

Հայաստանում միկրոտնտեսական կայուն միջավայր ստեղծելու համար պայմանները բավականին բարդ են,նախապատմությունն էլ` վստահություն չներշնչող:

«Օրինակ` 2015թ-ի ընթացքում քանի բրենդ հեռացավ Հայաստանից, քանի կլանման դեպք եղավ, ինչքան են եղել ներդրումները և այլն, այսինքն դրանք մի շարք ցուցանիշներն են, որոնք ձևավորում են մեր միկրոտնտեսական միջավայրը և այս գործոններն արդեն իսկ նախադեպ են , որպեսզի տվյալ երկիրը ներդրողների համար լինի ոչ նպատակահարմար»,-«Ա1+»-ի հետ զրույցում շեշտեց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը:

Փետրվարի 12-ին իր ելույթում Սերժ Սարգսյանը խոսեց երկրի տնտեսական ակտիվության 3,1% աճի մասին, ինչը ըստ նրա ՝ ամենաբարձր ցուցանիշն է մեր անմիջական տնտեսական միջավայրում: Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը, սակայն, նման ցուցանիշը միայն մեկ հանգամանքով է պայմանավորում.

«Այդ 3 %-ը հիմնականում պայմանավորված է հանքարդյունաբերությամբ: Եթե նայում ենք հանքարդյունաբերության թվերը, ապա այնտեղ տեսնում ենք, որ 50%-60% աճ են ապահովել, բայց ես այստեղ մի անհանգստություն էլ ունեմ, որ հանքարդյունաբերությունն էլ հղի է լուրջ վտանգներով»:

Վիլեն Խաչատրյանն էլ իր հերթին հավելում է .

«Այդ աճը դոլարային արտահայտությամբ կլինի մոտ 300 միլիոն դոլարի կարգի գումար: Մենք ավելի շատ պարտք ենք վերցնում՝ 630 միլիոն դոլարի պարտք ենք վերցրել, քան մեր տնտեսական աճն է, մեր բյուջեի դեֆիցիտն էլ ավելի շատ է՝ 230 միլիարդ դրամ, քան այդ տնտեսական աճը; Մյուս կողմից էլ մենք ունենք ապօրինի ֆինանսական արտահոսք հսկայական ծավալի, որը կազմում է մոտ 1 միլիարդ 800 միլիոն դոլար, այսինքն ստացվում է, որ մեր տնտեսական աճից 5-6 անգամ ավել գումար Հայաստանից ապօրինաբար դուրս է գալիս»:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29