Լրահոս
Օրվա լրահոսը

Ձերբակալվեց ականջ կտրելու մեջ կասկածվող Ոսկեհասկի բնակիչը. մանրամասնում է Շիրակի դատախազը

Փետրվար 16,2016 23:50

Ինչպես տեղեկացրել ենք,  այսօր կեսօրին Շիրակի մարզի Առափի գյուղում գտնվող «Փակ ծառ» ռեստորանի մուտքի մոտ վիճաբանության ժամանակ կտրել էին գյումրեցի 23-ամյա երիտասարդ Տ.Ա.-ի ականջը: Պատճառը եղել էր Տ.Ա.-ի ֆեյսբուքյան ծանոթությունը Ոսկեհասկ գյուղի ամուսնալուծված մի աղջկա հետ:

Վերջինիս  եղբայրը, օրերս վերադառնալով Ռուսաստանից ու լսելով այս մասին, ցանկություն է հայտնել հանդիպել ու խոսել Տ.Ա.-ի հետ, որպեսզի այլեւս չգրի ու չզանգահարի իր քրոջը: Ոսկեհասկցի երիտասարդը  Տ.Ա.-ին, ժամադրելով Գյումրու «Նանէ»  հյուրանոցի մոտ, նրան իր մեքենայով տարել է Առափի գյուղում գտնվող «Փակ ծառ» ռեստորանի մոտ՝ հարցերը պարզելու: Նրանք վիճաբանել են, որն էլ ավարտվել է հանցագործության կատարմամբ:

Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Այս մասին Aravot.am-ին փոխանցեց Շիրակի մարզի դատախազ  Րաֆֆի Ասլանյանը՝ տեղեկացնելով, որ որպես կասկածյալ ձերբակալվել է Ոսկեհասկ գյուղի բնակիչ, 1992 թվականին ծնված Ա.Հ-ն, տվել ինքնախոստովանական ցուցմունք՝ նկարագրելով հանցագործության դեպքի մանրամասները:

Նշենք, որ  գյումրեցի 23-ամյա երիտասարդի ականջը չի գտնվել, այն կտրելուց հետո Ա.Հ-ն շպրտել է, ամենայն հավանականությամբ կենդանիները կերել են:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29