Լրահոս
Օրվա լրահոսը

Հուսանք, որ Կուտոյանը ԱԱԾ-ում կվերացնի սովետական ավանդույթները. «Հայկական ժամանակ»

Փետրվար 17,2016 11:27

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն նշանակվեց 35-ամյա Գեորգի Կուտոյանը, որը նախկինում երբեք ուժային կառույցներում չէր աշխատել եւ ուներ ընդամենը 10 օր առաջ ստացած գնդապետական ուսադիրներ։

Ընդ որում, այս օրերին հայտնի դարձավ, որ ոչ Կուտոյանը, ոչ էլ իր ընտանիքը չունեն անշարժ գույք եւ անգամ ավտոմեքենա։ Ավելին, Կուտոյանի ընտանիքը ապրում է վերջինիս հայրական տանը։ Եվ եթե նշվածին գումարենք ԱԱԾ նոր տնօրենի ստացած կրթությունը, կարելի է պնդել, որ վերջինս միջին խավի դասական ներկայացուցիչ է։

Այսպիսով, երիտասարդ, արեւմտյան կրթությամբ ու դե ֆակտո քաղաքացիական անձ հանդիսացող Կուտոյանը այժմ ղեկավարելու է ամենակոնսերվատիվ, ԽՍՀՄ փլուզումից հետո ամենաքիչ փոփոխությունների ենթարկված եւ ամենափակ պետական կառույցը՝ իր ենթակայության տակ ունենալով հազարավոր աշխատակիցների եւ անգամ շուրջ 10 գեներալների։

Փորձենք հասկանալ, թե ինչ է փորձում այս նշանակմամբ անել Սերժ Սարգսյանը եւ ինչ փոփոխություններ կարելի է սպասել ԱԱԾ-ում։

…Անշուշտ, ԱԱԾ-ն շարունակելու է իշխանությունների պահպանման ու վերարտադրման գործին աջակցելը… Սակայն հույս կա, որ ԱԱԾ-ն կսկսի նաեւ ավելի արդյունավետ գործել արտաքին ճակատում։

Ավելին, հուսանք, որ երիտասարդ, գոնե մինչ այժմ կոռուպցիոն սեփական շահեր չդրսեւորած Կուտոյանը ԱԱԾ-ում կնվազեցնի կոռուպցիան, կնվազեցնի ՌԴ ազդեցությունը դրա վրա եւ կվերացնի գոնե այն սովետական ավանդույթները, որոնք վնասում էին ոչ միայն պետությանը, այլեւ իշխանությանը։

Հուսանք նաեւ, որ Ձերժինսկու ավանդույթներով ԱԱԾ-ի, ինչպես նաեւ սովետական ժամանակներից չաշխատող, հանրային կարծիքի վրա թքած ունեցող եւ լրագրողներին հայհոյող գեներալների ժամանակը ավարտվել է։

Դանիել ԻՈԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29