Լրահոս
Օրվա լրահոսը

Բրյուսելում կայացավ ՀՀ֊ԵՄ բանակցությունների հերթական փուլը

Փետրվար 18,2016 12:09

Փետրվարի 17֊ին Բրյուսելում կայացավ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև հարաբերությունների նոր իրավական հիմք ձևավորելու շուրջ բանակցությունների երկրորդ փուլը։ Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը։

Բանակցությունների առաջին մասը նվիրված էր քաղաքական երկխոսության, բարեփոխումների, արդարադատություն և ազատությունների ոլորտներում համագործակցության հարցերին։

Այս, ինչպես նաև ավելի վաղ տեղի ունեցած ապագա համաձայնագրի առևտրի և ներդրումների հարցերին նվիրված բանակցությունների արդյունքներն ամփոփվեցին նույն օրվա վերջում կայացած լիագումար նիստում, որի ընթացքում երկուստեք արձանագրվեց գրանցված առաջընթացը և նախանշվեց ապագա քննարկումների շրջանակը ու ժամանակացույցը։

Կողմերը կարևորեցին համաձայնագրի նախագծի շուրջ տարբեր ուղղություններով բանակցային թիմերի միջև աշխատանքների համակարգումն ու ներդաշնակեցման անհրաժեշտությունը։

 

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29