Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբերյանի սահմանամերձ 14 գյուղերում վարձատրվող հասարակական աշխատանքներ են կատարվել

Փետրվար 24,2016 23:13

Նոյեմբերյանի զբաղվածության տարածքային կենտրոնը  իրականացնում է զբաղվածության աջակցության պետական ծրագրեր: 2015 թվականին իրագործվել են աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման համար գործատուին աշխատավարձի 6-ամսյա փոխհատուցման, անմրցունակ անձին աշխատանքի տեղավորած գործատուին՝ միանվագ դրամական փոխհատուցման, հաշմանդամներին աշխատանքի ընդունած գործատուներին միանվագ դրամական փոխհատուցման, այլ վայրում աշխատանքի տեղավորված գործազուրկին օգնության, սեզոնային զբաղվածության միջոցով գյուղացիական տնտեսություններին աջակցության, մասնագիտական աշխատանքային փորձ ձեռք բերելու նպատակով գործազուրկին օգնության ծրագրեր:

Նոյեմբերյանի զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն Սամվել Բուդաղյանը հայտնեց, որ 2015թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Տավուշի մարզում վարձատրվող հասարակական աշխատանքների  պիլոտային ծրագիր է իրականացվել: Այդ ծրագրում Նոյեմբերյանի տարածաշրջանից ընդգրկվել է սահմանամերձ 14 գյուղ, աշխատանքներին մասնակցել է 120 մարդ:

Գյուղերում կատարվել են գերեզմանոցների տարածքների ցանկապատման, համայնքային ճանապարհների խճապատման, հուշարձանների տարածքների բարեկարգման աշխատանքներ: Աշխատողների օրական վճարը կազմել է 7 հազար դրամ, նրանք ստացել են 5 հազար դրամ, 2 հազար դրամը նրանց համար, որպես աշխատողի, հարկ է վճարվել:

Նոյեմբերյանի զբաղվածության տարածքային կենտրոնը զբաղվածության պետական աջակցության 2016 թվականի առաջադրանքները կատարելու համար համագործակցություն է հաստատել տարածաշրջանի 10 գործատուի հետ:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29