Լրահոս
Օրվա լրահոսը

Մանկապարտեզի տնօրենը զղջում է ուրիշի փոխարեն քվեարկելու համար

Փետրվար 25,2016 11:10 Share

Ավան եւ Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվում է Մանե Թանդիլյանի փոխարեն քվեարկելու մեջ մեղադրվող մանկապարտեզի տնօրեն Կարինե Ստեփանյանի գործի քննությունը:

Դատական նիստի ընթացքում մեղադրողը հայտարարեց՝ պատիժը ծանրացնող հանգամանքները բացակայում են: Անդրադառնալով մեղմացնող հանգամանքներին, նա ասաց, որ Կարինե Ստեփանյանը տվել է խոստովանական ցուցմունքներ, աջակցել քննությանը, դատապարտված չէ: Նա միջնորդեց նշանակել ազատազրկումից մեղմ պատիժ՝ տուգանք 600.000 հազար դրամի չափով:

Կարինե Ստեփանյանի պաշտպանը եւս միջնորդեց ազատազրկումից մեղմ պատիժ նշանակել:

Կարինե Ստեփանյանը հրաժարվեց վերջին խոսքի իրավունքից, պատճառաբանելով, որ իրեն վատ է զգում եւ հավելեց, որ զղջում է կատարվածի համար:

Գործով դատական վճիռը կհրապարակվի մեկ ժամվա ընթացքում:

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել