Լրահոս
Օրվա լրահոսը

Նուրսուլթան Նազարբաևը՝ Տիգրան Սարգսյանին. Կոլեգիայի նախագահությունը ստանձնել եք բարդ շրջանում

Փետրվար 25,2016 16:53

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հանդիպել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵՏՄ զարգացման հարցերը, երրորդ երկրների հետ տնտեսական հարաբերությունների խորացումը, ինչպես նաև ստեղծված պայմաններում գլոբալ շուկաներում միության մարմինների ռազմավարությունը։ Այս մասին ասված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի հաղորդագրության մեջ։
Այս կապակցությամբ Ղազախստանի նախագահը նշել է, որ Տիգրան Սարգսյանը Կոլեգիայի նախագահությունը ստանձնել է բարդ շրջանում. համաշխարհային տնտեսության ներկայիս պայմաններում հեշտ չի լինի աճի նոր կետեր գտնել։

«Այդ ամենն, իհարկե, ոչ մի կերպ կապ չունի ԵՏՄ աշխատանքի հետ։ Մեր ինտեգրացիոն միության օգտակարության մեջ ես կասկած չունեմ։ Առավել ևս, որ այսօր շատ երկրներ ցանկություն են հայտնում միանալ մեր միությանը կամ նրա հետ ընդհանուր ազատ առևտրի գոտի ստեղծել»,- ասել է Նազարբաևը։

Տիգրան Սարգսյանն իր հերթին նշել է, որ միության ընդհանուր ռազմավարության մեջ Նազարբաևի դիրքորոշումը սկզբունքային նշանակություն ունի, քանի որ հենց Ղազախստանի նախագահի նախաձեռնություններն ու գաղափարներն են ընկել միասնական եվրասիական տարածքի հիմքում։

ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը նաև վստահություն է հայտնել, որ Ղազախստանի նախագահության տարվա ընթացքում ինտեգրացիոն գործընթացներին նոր խթան կհաղորդվի։

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29