Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի ավագանին կքննարկի մայրաքաղաքի 2015թ. բյուջեի կատարման, ինչպես նաև զարգացման ծրագրի իրականացման տարեկան հաշվետվությունների նախագծերը

Փետրվար 26,2016 18:20

Երևանի քաղաքապետին կից Երևանի քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի հերթական նիստին, որը վարել է  քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը, ներկայացվել է օրակարգային երկու հարց: «Երևանի զարգացման 2015 թվականի ծրագրի իրականացման հաշվետվության մասին» և «Երևան քաղաքի 2015 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին» ավագանու որոշումների նախագծերի վերաբերյալ խորհրդի անդամները ներկայացրել են իրենց առաջարկություններն ու մոտեցումները: Բոլոր հարցադրումներին ոլորտի պատասխանատուները մանրամասն պատասխանել են:

Միաձայն կողմ քվեարկությամբ խորհրդի անդամները հաստատել են նախագծերի վերաբերյալ հանրային քննարկումների արդյունքների ամփոփումը: Որոշման նախագծերն առաջիկայում կներկայացվեն Երևանի ավագանու քննարկմանը:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29