Լրահոս
Օրվա լրահոսը

«Մալաթիա» տոնավաճառի աշխատակիցները կրկին փողոցում են (Տեսանյութ)

Փետրվար 27,2016 12:34 Share

Տաղավարների բարձր վարձավճարների դեմ երեկվանից  գործադուլ սկսած Երեւանի «Մալաթիա» տոնավաճառի աշխատակիցների մի մասն այսօր կրկին փողոցում է, շարունակում են գործադուլը:

Այս պահին ցուցարարները սպասում են տնօրինության կողմից հայտարարության: Որոշ աշխատակիցների  մի տղամարդ ուղեկցում էր տնօրենի մոտ:

Աշխատակիցներից մեկը մեզ փոխանցեց, որ իրենց գործընկերներից մի քանիսը կրկին տնօրենի հետ պատրաստվում են բանակցությունների գնալ:

Տոնավաճառի աշխատակիցների մի մասն էլ այսօր չի միացել գործադուլին, նրանք աշխատում են իրենց տաղավարներում բնականոն ձեւով: Գործադուլավորներն այսօր փոքրամասնություն են:

Բողոքող ցուցարարներից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ չի  պատրաստվում դադարեցնել գործադուլը, քանի դեռ առեւտուր չկա:

«Առեւտուր չկա, բոլորը գնացել են Երեւանից, տնօրինությունը պետք է լուծի այս խնդիրը, իսկ իրենք չեն ուզում պակասեցնեն իրենց գրպանները»,- ասաց աշխատակիցներից մեկը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել