Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբան Տիգրան Հայրապետյանը բողոքով է դիմում արդարադատության խորհրդին

Փետրվար 27,2016 19:42

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻՆ

Փաստաբան Տիգրան Հայրապետյանից,

(հասցե՝ ք.Երևան, Գր. Լուսավորչի 15/1, հեռախոս 093-23-64-64)

 

Բ Ո Ղ Ո Ք

դատավոր Մելիք Սարգսյանին

պատասխանատվության ենթարկելու մասին

Հարգելի Արդարադատության խորհուրդ.

Ցանկանում եմ հայտնել, որ դատավոր Մելիք Սարգսյանը ակնհայտ անօրինական դատական ակտ է կայացրել: Դատավոր Մելիք Սարգսյանը գոնե մեկ նախադասությամբ չի պատճառաբանել իր որոշումը:

Նա ըստ էության հրաժարվել է արդարադատություն իրականացնելուց և յուրացրել է դատական իշխանությունը:

Այսպես.

Դատավոր Մելիք Սարգսյանը մեղադրյալ Գևորգ Սաֆարյանի և նրա պաշտպան Տ.Հայրապետյանի վերաքննիչ բողոքների հիման վրա դատական ստուգման ենթարկելով  ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով մեղադրյալ Գևորգ Վիտալիկի Սաֆարյանի նկատմամբ որպես խափանման միջոց 2 ամիս ժամանակով կալանավորում ընտրելու վերաբերյալ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ 03.01.2016թ. որոշման օրինականության և հիմնավորվածության հարցը 25.11.2016թ. որոշել է վերաքննիչ բողոքները թողնել առանց բավարարման:

Դատավոր Մելիք Սարգսյանը գոնե մեկ նախադասությամբ չի պատճառաբանել իր որոշումը: Որոշման մեջ Մելիք Սարգսյանը ուղղակի նշել է, որ առաջին ատյանի դատարանի պատճառաբանությունը հիմնավոր է, իսկ վերաքննիչ բողոքների փաստարկները և հանգամանքները չեն կարող բավարար հիմք հանդիսանալ դատարանի որոշումը բեկանելու, մեղադրյալին կալանքից ազատելու համար: Դատավորը ընդհանրապես չի պատճառաբանել այս եզրահանգումը:

Հարգելի Արդարադատության խորհուրդ.

Մեղադրյալը իրավունք ուներ, որ դատարանը ստուգի դատական ակտի օրինականությունը և հիմնավորվածությունը՝ իր կողմից բերված վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների շրջանակներում: Սակայն դատավորը որևէ ձևով չի ստուգել դատական ակտը այդ առումով: Գոնե մեկ նախադասությամբ Մելիք-Սարգսյանը չի մատնանշել, թե ինչու վերաքննիչ բողոքի փաստարկները հիմք չեն դատական ակտը բեկանելու համար: Մինչդեռ վերաքննիչ բողոքներ էր ներկայացվել բազմաթիվ հիմնավորումներով, այդ թվում նաև այն հիմքով, որ առաջին ատյանի դատարանը կեղծել է միջազգային պայմանագիրը:

Ամբողջ որոշման մեջ թեկուզև մեկ նախադասություն կոնկրետ բողոքի վերաբերյալ առկա չէ:

Գտնում եմ, որ դատական ակտը բողոքարկելու իրավունքը չի կարելի նման ձևով նսեմացնել և սահմանափակել միայն այն իրողությամբ, որ դատարանը միայն մեկ նախադասությամբ նշի, որ դատական ակտը հիմնավոր է և վերջ: Եթե այս չափանիշը բավարար լիներ, ապա ամենևին անհրաժեշտ չէր վերաքննիչ բողոքում շարադրել ՀՀ քր. դատ. օր-ի 381 հոդվածում նշված այն բոլոր պահանջները, որոնք պետք է պարունակի վերաքննիչ բողոքը:

Այսպիսով դատավոր Մելիք Սարգսյանը հրաժարվել է արդարադատություն իրականացնելուց, յուրացրել է դատական իշխանությունը և կայացրել է ակնհայտ անօրինական և չպատչառաբանված դատական ակտ:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ խնդրում եմ պատասխանատվության ենթարկել դատավոր Մելիք Սարգսյանին:

Փաստաբան Տիգրան Հայրապետյան

25.02.2016թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻՆ

Փաստաբան Տիգրան Հայրապետյանից,

(հասցեª ք.Երևան, Գր. Լուսավորչի 15/1, հեռախոս 093-23-64-64)

 

Բ Ո Ղ Ո Ք

դատավոր Դավիթ Գրիգորյանին

պատասխանատվության ենթարկելու մասին

Հարգելի Արդարադատության խորհուրդ.

Ցանկանում եմ հայտնել, որ դատավոր Գրիգորյանը յուրացրել է դատական իշխանությունը,  չի պատճառաբանել դատական ակտը, օրենքով չնախատեսված հիմքով կիրառել է կալանքըª կայացնելով ակնհայտ անօրինական դատական ակտ: Այսպես.

24.02.2016 թ. դատավոր Դավիթ Գրիգորյանը քննության առնելով ՀՀ ՀՔԾ քննիչ Լ. Մելքոնյանի կողմից ներկայացված միջնորդությունըª մեղադրյալ Գևորգ Սաֆարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին որոշել է այն բավարարել, իսկ պաշտպան Տ. Հայրապետյանի միջնորդությունըª գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու մասին մերժել:

Դատավոր Գրիգորյանը կալանքի անհրաժեշտությունը բառացիորեն հիմնավորել է հետևյալ կերպ.

ՙԱռկա են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված հիմքերից մի քանիսը՚, և վերջ, որևէ այլ պատճառաբանություն չի նշվել: Դատավոր Գրիգորյանը անգամ չի մատնանշել, թե որ հիմքերով է կալանքը կիրառում:

Բացի այդ դատավոր Գրիգորյանը կալանքի կիրառումը հիմնավորել է այն հանգամանքով, որ Սաֆարյանը մշտական գրանցման վայրում չի բնակվում:

Ինչ վերաբերում է գրավի միջնորդությունը մերժելուն դատավոր Գրիգորյանը նշել է. ՙՎճռաբեկ դատարանը սահմանել է, որ գրավի միջնորդությունը մերժելու և անձի կալանավորման մասին որոշումները կարող են հիմնավորվել նույնական փաստարկումներով, այլ կերպª գրավը մերժելու համար լրացուցիչ փաստարկում չներկայացնելն ինքնին ոչ իրավաչափ չէ, ուստի սույն միջնորդության քննարկման շրջանակներում դատարանը լրացուցիչ փաստարկումներ և հիմնավորումներ չի ներկայացնում՚:

Այսպիսով, դատավոր Գրիգորյանը նաև օրենքով չնախատեսված հիմքով անձին զրկել է ազատությունից:

Բացի այդ, դատավոր Գրիգորյանը ընդհանրապես չի պատճառաբանել գրավը մերժելու միջնորդությունը: Ավելին, հղում կատարելով Վճռաբեկ դատարանի որոշմանըª հանգել է հետևության, որ գրավը մերժելու միջնորդությունը կարելի է նաև չպատճառաբանել:

Այսպիսով, դատավոր Գրիգորյանը հրաժարվել է արդարադատություն իրականացնելուց, չի պատճառաբանել դատական ակտը, օրենքով չնախատեսված հիմքով կիրառել է կալանքը և ակնհայտ անօրինական դատական ակտ կայացրել:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ խնդրում եմ պատասխանատվության ենթարկել դատավոր Դավիթ Գրիգորյանին:

Փաստաբան Տիգրան Հայրապետյան

25.02.2016 թ.

ԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻՆ

Փաստաբան Տիգրան Հայրապետյանից,

(հասցե՝ ք.Երևան, Գր. Լուսավորչի 15/1, հեռախոս 093-23-64-64)

 

Բ Ո Ղ Ո Ք

դատավոր Գայանե Մազմանյանին

պատասխանատվության ենթարկելու մասին

Հարգելի Արդարադատության խորհուրդ.

Ցանկանում եմ հայտնել, որ դատավոր Գայանե Մազմանյանը ակնհայտ անօրինական դատական ակտ է կայացրել, նա գերազանցել է իր լիազորությունները և մերժել է գրավ կիրառել, դուրս գալով իր լիազորություններից: Դատավոր Մազմանյանը յուրացրել է դատական իշխանությունը:

Բացի այդ նա իր որոշումը պատճառաբանել է ուժը կորցրած սահմանադրական նորմով:

Այսպես.

Նախագահող դատավոր Գայանե Մազմանյանը 15.02.2016թ-ին քննելով մեղադրյալ Գևորգ Սաֆարյանի պաշտպանի միջնորդությունը Գևորգ Սաֆարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց գրավով փոխարինելու մասին որոշել է միջնորդությունը մերժել անհիմն լինելու պատճառով:

03.01.2016թ. դատարանը (դատավոր Գ.Խանդանյան) Գևորգ Սաֆարյանի նկատմամբ կալանավորումը, որպես խափանման միջոց էր ընտրել միայն մեկ հիմքով, այն է, որ Սաֆարյանը կարող է նոր հանցագործություն կատարել: Չնայած քննիչը, կալանավորման համար բազմաթիվ այլ հիմքեր էր նշել, սակայն դատարանը գտել էր, որ դրանցից հիմնավոր է միայն այն, որ Սաֆարյանը կարող է նոր հանցագործութուն կատարել:

Մեկ ամիս անց պաշտպանական կողմը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ կալանավորումը գրավով փոխարինելու մասին, և գործը մակագրվել էր դատավոր Գայանե Մազմանյանին: Վերջինս քննելով միջնորդությունը մերժել էր այն հիմնվելով այլ հանգամանքների վրա, այն է, որ մեղադրյալի ազատության մեջ գտնվելու դեպքում նա կթաքնվի վարույթն իրականացնող մարմնից և կխոչընդոտի մինչդատական վարույթում գործի քննությանը:

Դատավոր Մազմանյանը գրավի կիրառման միջնորդության քննարկման ժամանակ չէր կարող դատարանի այս որոշման շրջանակներից դուրս գալ: Դատարանը պարտավոր էր ընդունել, որ կալանքի կիրառման հիմքը բացառապես այն է, որ Սաֆարյանը կարող է նոր հանցավոր արարք կատարել:

Մինչդեռ Մազմանյանը քննելով միջնորդությունը բոլորովին այլ եզրահանգման էր եկել, և գտել էր, որ կալանքը չպետք է փոխարինել գրավով, որովհետև մեղադրյալը կարող է թաքնվել վարույթն իրականացնող մարմնից և խոչընդոտել մինչդատական վարույթում գործի քննությանը:

Դատավոր Մազմանյանը դուրս է եկել իր լիազորություններից և կրկնակի անգամ կալանքի ընտրման հարց էր քննել և նոր հիմքերով կալանք ընտրել:

Այսպիսով դատավոր Գայանե Մազմանյանը ակնհայտ անօրինական դատական ակտ է կայացրել, նա դուրս է եկել իր լիազորություններիցª յուրացնելով դատական իշխանությունը: Բացի այդ նա իր որոշումը պատճառաբանել է ուժը կորցրած սահմանադրական նորմով:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ խնդրում եմ պատասխանատվության ենթարկել դատավոր Գայանե Մազմանյանին:

Փաստաբան Տիգրան Հայրապետյան

25.02.2016 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻՆ

Փաստաբան Տիգրան Հայրապետյանից,

(հասցե՝ ք.Երևան, Գր. Լուսավորչի 15/1, հեռախոս 093-23-64-64)

 

Բ Ո Ղ Ո Ք

դատավոր Գագիկ Խանդանյանին

պատասխանատվությանենթարկել ու մասին

Հարգելի Արդարադատության խորհուրդ.

Ցանկանում եմ հայտնել, որ դատավոր Գագիկ Խանդանյանը ակնհայտ անօրինական դատական ակտ է կայացրել և անձին կալանավորել՝ հիմնվելով միջազգային պայմանագրի վրա՝ ընդ որում կեղծելով այդ պայմանագրի իրական իմաստը: Դատավոր Գագիկ Խանդանյանը միջազգային պայմանագրի բովանդակության մեջ կեղծ հիմնավորում է մտցրել:

Ավելին բացի այն, որ Գագիկ Խանդանյանը կեղծել է միջազգային պայմանագրի իրական բովանդակությունը, նա նաև իրենից նոր մտքեր է ավելացրել այդ պայմանագրին, որպեսզի կարողանա կալանավորել Գևորգ Սաֆարյանին:

Այսպես.

Նախագահող դատավոր Գագիկ Խանդանյանը քննելով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Ա.Գ.Գեղամյանի միջնորդությունը թիվ 13100116 քրեական գործով մեղադրյալ Գ.Սաֆարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին 03.01.2016թ. որոշել է միջնորդությունը բավարարել և 2 ամիս ժամանակով կիրառել կալանավորումը որպես խափանման միջոց:

Դատավար Գագիկ Խանդանյանը վիճարկվող որոշումը պատճառաբանել է հղում կատարելով 1994թ. հունիսի 30-ի ԵԽ ԽՎ-ի կողմից ընդունված «Դատական քննության ընթացքում նախնական կալանքի մասին» թիվ 1245 /1994/ հանձնարարականի 6-րդ կետի վրա և նշել. «1994թ. հունիսի 30-ի ԵԽ ԽՎ-ի կողմից ընդունված «Դատական քննության ընթացքում նախնական կալանքի մասին» թիվ 1245 /1994/ հանձնարարականի 6-րդ կետում նշված է, որ դատաքննության փուլում նախնական կալանքը, որը միշտ պետք է լինի հայեցողական և բացառիկ միջոց, պետք է կիրառվի միայն այն դեպքում, երբ մեղադրվող արարքի համար նախատեսված պատժաչափը էական է կամ մեծ է օրենքով չթույլատրվող այլ արարք կատարելու հավանականությունը»:

Մինչդեռ Դատարանի նշված պնդումը կեղծ է, և ընդհանրապես այն չի համապատասխանում իրականությանը: Մասնավորապես՝ նման հանձնարարական իրոք առկա է, սակայն նշված հանձնարարականի 6-րդ կետում նշում չկա այն մասին, որ նախնական կալանքը պետք է կիրառվի միայն այն դեպքում, երբ մեղադրվող արարքի համար նախատեսված պատժաչափը էական է կամ մեծ է օրենքով չթույլատրվող այլ արարք կատարելու հավանականությունը:

Ոչ միայն 6-րդ կետում, այլև ողջ հանձնարարականում որևէ կերպ ամրագրված չէ, որ նախնական կալանքը կարող է կիրառվել օրենքով չթույլատրվող այլ արարք կատարելու հավանականության առկայության դեպքում: Այս առումով դատավոր Խանդանյանի կողմից նշվել է ակնհայտ կեղծ տեղեկություն:

Ինչ վերաբերում է մեղադրվող արարքի համար նախատեսված պատժաչափի էական լինելուն, ապա այս առումով ևս Խանդանյանի պնդումը կեղծ է, և այն չի համապատասխանում հանձնարարականի իրական բովանդակությանը: Այսպես. սույն հանձնարարականի 6-րդ կետի «ա» ենթակետում նշված է. «դատական քննության ընթացքում նախնական կալանքը, որը միշտ պետք է լինի հայեցողական և բացառիկ, պետք է նշանակվի միայն, երբ ենթադրվող արաքի համար նախատեսված նվազագույն պատժաչափը էական է»:

Գ. Սաֆարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով, որի հաստատման դեպքում որպես նվազագույն պատժաչափ նախատեսված է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով կամ կալանք՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով:

Այս հանգամանքը ևս վկայում է այն մասին, որ դատավոր Խանդանյանը չէր կարող պատճառաբանել կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին որոշումը մեղադրվող արարքի համար նախատեսված պատժաչափի էական լինելու հիմքով, այդ իսկ պատճառով էլ դատավոր Խանդանյանը հանձնարարականի բովանդակությունից հանել է իրեն համար ոչ շահեկան հիմնավորումները:

Այսպիսով դատավոր Խանդանյանը կայացրել է ակնհայտ անօրինական դատական ակտ:

Հաշվի առնելով վերոգրյալը խնդրում եմ պատասխանատվության ենթարկել դատավոր Գագիկ Խանդանյանին:

Փաստաբան՝ Տիգրան Հայրապետյան

25.02.2016 թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Եթէ ամէն անգամ որ փաստաբան մը իր դատը կորսնցնէ, պիտի ժխտէ եւ արհամարհէ դատաւորին հեղինակութիւնը, շատ կառուցողական չի լինելու Հայաստանի դատական համակարգի վերականգնումի գործընթացը:

    Թէ որ քաղաքացիներ այսպիսի արտայայտութիւններ ունենան, որոշ չափով հասկնալի է, սակայն փաստաբանի մը կողմէ – այդ ալ՝ դատական թղթածրարին ուղղակի կապվուած փաստաբանը -, անընդունելի է:

    Նաեւ, ոչ անպայման այս յատուկ պարագային սակայն ընդհանրապէս, աւելի օգտակար կը լինի որ փաստաբանը վերաքքնի իր աշխատանքային վարքագիծը, քննարկէ թէ ինք ինչ սխալներ է գործում որոնք վնաս են բերում իր յաճախորդին, փոխանակ միայն դատարանին վերագրելու իր ձախողութիւնը եւ իր յաճախորդի օրինական վիճակի վատթարացումը:

    Այդ սխալներերին ամենաառաջինը՝ ամբաստանեալ յաճախորդը հապճեպօրէն «քաղբանտարկեալ» նկատել է, եւ ջանալ այդպէս պաշտպանել զայն… Փոխանակ կեդրոնանալու ամբաստանութեան օրինական հիմունքներուն վրայ:

    Չես կարող դատը միաժամանակ տնօրինել փողոցին մէջ եւ դատարանում:

    Ժամանակէ մը ի վեր Գևորգ Սաֆարյանի հանրային վերաբերմունքը առարկայականօրէն դիտողին հանար, կարելիութիւն մըն է – կարելիութիւն – որ ան, կրքոտ պահի մը՝ ինքզինք կորսնցուցած, թէկուզ բնազդաբար եւ հազիւ գիտակցաբար, անօրէն կերպով վարված ըլլայ ոստիկանի մը նկատմամբ:

    Փաստաբանը պէտք է որ ջանայ մեղմացնել դէպքը, եւ ոչ թէ որպէս միակ պաշտպանութիւն՝ առարկէ թէ ոստիկանը սուտ է խօսում, եւ ամբողջ կատարվածը քաղաքական դաւադրութիւն մըն է իր յաճախորդին դէմ: Թեկուզ այդ ուղիով, նուազ կը «հերոսանայ» իր յաճախորդը, ինչպէս նաեւ ինքը:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29