Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանամերձ Մովսեսում կառուցվող խաղադաշտը քյանդրբազությանը խանգարում է

Փետրվար 29,2016 16:56

Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան 1012 քառակուսի մետր մակերեսով ֆուտբոլի խաղադաշտ է կառուցում : Ծրագրի արժեքը 22.5 միլիոն դրամ է: Սակայն աշխատանքները դադարեցված են, գյուղացիների մի խմբի հարուցած արգելքի պատճառով բանվորները գործը թողնելով՝ Մովսեսից հեռացել են: Մովսեսի միջնակարգ դպրոցի տնօրեն Ռուզաննա Ադամյանն ասաց, որ խաղադաշտի խնդրի պատճառով ինքն արդեն 20 օր խիստ հուզված վիճակում է: Նրա վկայությամբ՝ տարածքը, ուր պետք է կառուցվի արհեստական խոտածածկով խաղադաշտ, ըստ սեփականության իրավունքի վկայականի՝ պատկանում է դպրոցին, պետական սեփականություն է, ոչ թե` համայնքային: Նրա խոսքերով՝ դպրոցի մարզադահլիճը բավարար չէ ֆիզկուլտուրայի պարապմունքները լիարժեք անցկացնելու համար, ուստի խաղադաշտին կից նախատեսվում է վազքուղի եւ ցատկափոս սարքել: Ռ. Ադամյանի խոսքերով՝ շուրջ 1500 քառակուսի մետր մակերեսով տարածքը անասունների եւ ավտոմեքենաների մուտքից զերծ պահելու համար այն կցանկապատվի, սակայն մշտապես բաց կլինի Մովսեսի բնակիչների համար: Դպրոցի տնօրենն ասաց,որ ֆուտբոլի մեծ, պահանջվող չափանիշներին համապատասխանող, մարզադաշտ այդտեղ հնարավոր չէ կառուցել, քանի որ տարածքն ուղղանկյուն ձեւ չունի, տարածքի երկարությունը մի կողմում 58, մյուս եզրին 48 մ է, միջին լայնությունը՝ 29մ: Դպրոցի կողքին, ճանապարհի եզրին  գտնվող տարածքը ներկայումս էլ օգտագործվում է որպես մարզադաշտ:

Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանին հարցրինք ֆուտբոլի խաղադաշտի հետ կապված խնդրի մասին: Նա ասաց,որ մովսեսցիները բնական խոտածածկով խաղադաշտ են ուզում: Նրա վկայությամբ՝ տվյալ տարածքը գյուղի միակ հարթ տարածքն է, այն ունենալու համար 1960-ական թվականներին այնտեղից 4 տների տերերի տեղափոխել են: Գյուղապետի խոսքերով՝ գյուղացիներն ասում են, որ եթե Մովսես քյանդրբազ(լարախաղաց) գա, ճոպանները  խաղադաշտի արհեստական ծածկին չեն կարող ամրացնել:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29