Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարտի 1-ի համար ինձ մեղավոր եմ զգում, որ վայելում եմ իմ ծնողների ներկայությունը, իրենք՝ ոչ». Արամ Սարգսյան (Տեսանյութ)

Մարտ 01,2016 16:41

«Ես իսկապես Մարտի 1-ի համար ինձ մեղավոր զգում եմ: Մեղավոր եմ զգում, որ ես վայելում եմ իմ ծնողների ներկայությունը, իմ զավակների՝ իմ հետ լինելը, իսկ այդ մարդիկ իրենց տանը չեն: Վերջիվերջո ես այսօր տուն եմ գնալու ու ծաղիկ եմ տանելու մորս՝ գարնան առաջին օրվա կապակցությամբ, իսկ իրենք չեն տանելու»,- այսօր լրագրողների հետ զրույցում «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն այսպես արձագանքեց դիտարկմանը, որ այսքան տարի անց արդեն Մարտի 1-ի զոհերի հարազատները կամաց-կամաց լքում են հայրենիքը:

Արամ Սարգսյանի խոսքերով՝ «Հավատացեք, ես ինձ մեղավոր զգում եմ ոչ թե նրա համար, որ ես ողջ եմ, իրենք զոհված, այդ օրվա իմ գործունեությունից ամաչելու ոչինչ չունեմ, վերջիններից մեկն եմ եղել, որ այս հրապարակից իջել ու տուն եմ գնացել: Մեղավոր եմ զգում նրա համար, որ այն մարդիկ, ովքեր բանսարկությամբ Երեւան քաղաքում նման սպանդ կազմակերպեցին, ովքեր հրամանով անմեղ մարդկանց սպանեցին, հիմա ման են գալիս ու դատապարտված չեն: Մեղավոր եմ ինձ զգում, որ այն տղաները, ովքեր զոհվեցին, զոհվեցին ազատ, անկախ Հայաստան ունենալու, ավելի ապահոված ընտանիքներ ունենալու, իրենց երեխայի համար ու այդ հարցում մենք մի քայլ անգամ առաջ չենք գնացել»:

Արամ Սարգսյանն ասաց, որ մեզ նոր մոտեցումներ են պետք. «Սա այն դեպքն է, որ կարող ենք ասել՝ պարտություն չենք գրանցել, բայց մեզ համար պարզել ենք հարյուր չաշխատող տարբերակ: Այսօր արդեն պիտի գնանք աշխատող տարբերակի վրա, գնանք զարգացման այն մոդելի հետեւից, որն արդյունքներ է տվել: Աշխարհի շատ զարգացած երկրներ այդ մոդելով վաղուց արդեն առաջ են գնացել, իսկ մենք հետ ենք նայում, օրինակ ենք վերցնում այն երկրներից, որոնք թե՛ սոցիալական, թե՛ քաղաքական առումով գրեթե նույն վիճակում են, ինչ մենք, դեռ մի բան էլ ավելի վատ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031