Լրահոս
Օրվա լրահոսը

Սարգիս Քլոյան. «Մեծ ակնկալիք ունենք Նիկոլ Փաշինյանից, ես իրեն վստահում եմ եւ հավատում». «Հայկական ժամանակ»

Մարտ 02,2016 11:06

Գոռ Քլոյան, Դավիթ Պետրոսյան, Տիգրան Աբգարյան, Զաքար Հովհաննիսյան, Տիգրան Խաչատրյան, Արմեն Ֆարմանյան, Հովհաննես Հովհաննիսյան, Համլետ Թադեւոսյան, Գրիգոր Գեւորգյան, Սամվել Հարությունյան. 10 կյանք, որ կանգ առավ 8 տարի առաջ գարնան առաջին օրը՝ սգավոր ու դժբախտ դարձնելով ծնողների, կանանց, երեխաների։

Գոռ Քլոյանը, օրինակ, 2008-ին 29 տարեկան էր, երկու երեխայի հայր։ Նրա հայրը՝ Սարգիս Քլոյանը, երեկ ասաց, որ անցած 8 տարիների ընթացքում իրենք՝ տուժողի իրավահաջորդները, հասկացել են, որ այս իշխանությունները չեն ցանկանում բացահայտել մարտի 1-ի բացահայտված գործը։

– Իսկ իրավական զործընթացից այլեւս ոչ մի հույս չունե՞ք։ Գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը 2014-ին ձեզ ասել էր, որ սայլը տեղից կշարժվի։ Ձեզ հարցաքննության կանչե՞լ են։ Ինչ-որ տեղաշարժ նկատե՞լ եք մարտի 1-ի գործի բացահայտման հարցում։

– Հիշում եմ։ Նա նույնիսկ տղամարդավարի խոսք տվեց, որ սայլը տեղից կշարժվի, եւ այդ բոլորը շոու էր։ Խաբեցին մեզ, սուտ ասեցին։ Իրենք չեն բացահայտի, իրենք են սպանել, ո՞նց կարող են իրենք էլ բացահայտել։ Հիմա եթե կանչեն էլ՝ չենք գնալու։ Մենք չենք ճանաչում ոչ քննիչ, ոչ գլխավոր դատախազ։ Միայն ու միայն պայքարելու ենք իշխանափոխության համար։ Ա՛յ, կգան նոր ուժեր, ես հավատում եմ, հատկապես երիտասարդ ուժեր։ Երիտասարդ ուժերից ես մեծ ակնկալիք ունեմ, նրանք կարող են բացահայտել մարտի 1-ը՝ իհարկե, տապալելով այս իշխանությունը։

– Տեսնո՞ւմ եք նախադրյալներ։

– Այո, ես նախադրյալներ տեսնում եմ։ Մեծ ակնկալիք ունենք Նիկոլ Փաշինյանից, ես իրեն վստահում եմ եւ հավատում։ Կան երիտասարդներ, հիմա երիտասարդները շատ խելացի են, գրագետ։ Միայն Հայաստանում է, որ իշխանությունը ծերանոց է դարձել, բոլորը թոշակառուներ են։ Նոր է Սերժ Սարգսյանը հասկացել, որ պետք է երիտասարդ կադրերին բերել առաջ:

Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031