Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Մելիքյան. «ՊԵԿ-ի եւ ֆինանսների նախարարության միաձուլումը,  չտվեց այն արդյունքը, որ ակնկալում էինք». «Հայոց աշխարհ»

Մարտ 03,2016 12:51

«ՀԱ» զրուցակիցը ՀՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար ԳԱԳԻԿ ՄԵԼԻՔՅԱՆՆ է։

   -Օրերս շատերի համար անսպասելիորեն պաշտոնանկ արվեց Էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը, պետեկամուտների կոմիտեն վերստին տարանջատվեց ֆինանսների նախարարությունից։ Ինչո՞վ են պայմանավորված այս փոփոխությունները։

-Կարծում եմ, այդ փոփոխությունները պետք է դիտարկել ճանապարհային քարտեզի շրջանակներում, որ ներկայացրեց նախագահը փետրվարի 12-ի ելույթում։ Դա պետք է ունենար իր շարունակությունը աշխատանքների ավելի արդյունավետ կազմակերպման մակարդակով, առավել եւս, որ նոր սահմանադրությունն ինքնին նպաստում է կառավարման արդյունավետության բարձրացմանը։

Սա ենթադրում է փոփոխություններ ոչ միայն կառավարության կազմում, այլեւ կառուցվածքում։ Հարկային, մաքսային մարմինների տարանջատումը ֆինանսների նախարարությունից լիովին տեղավորվում է այդ տրամաբանության մեջ։ Կարծում եմ, սա ճիշտ մոտեցում է, եւ առաջիկայում մենք կզգանք դրա առավելությունները՝ թե՛ աշխատանքների ավելի արդյունավետ կազմակերպման, թե՛ բյուջեի կատարման առումով։

   -Կարո՞ղ ենք արձանագրել, որ ՊԵԿ-ի եւ ֆինանսների նախարարության միաձուլումը չդիմացավ ժամանակի փորձությանը։

-Կարող ենք ասել՝ չտվեց այն արդյունքը, որ ակնկալում էինք՝ միացնելով այդ գերատեսչությունները։

   -Կարծիք կա, թե դրանով ընդամենը «ազդեցության ոլորտների» վերաբաժանման՝ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի «սուպերնախարարական» լիազորությունները սահմանափակելու խնդիր է լուծվում։

-Դրանք ընդամենը բամբասանքներ են. այդ փոփոխությունները պայմանավորված չեն անձնական ինչ-ինչ նկատառումներով՝ սահմանադրական բարեփոխումներից եւ նախագահի փետրվարի 12-ի ծրագրային ելույթից բխող անհրաժեշտ քայլեր են։ Ընդհանրապես կառավարությունը կենդանի օրգանիզմ է, որը անընդհատ փոփոխությունների կարիք ունի։

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031