Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորից նամակ չի ստացել

Մարտ 03,2016 16:57

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում պատիժը կրող Արթուր Միքայելյանը Tert.am-ին ասել էր, որ վիրավորված է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանից, քանի որ նա չի արձագանքում իր նամակին, որում կալանավորը ինչ-ինչ խնդիրներ է առաջադրել:

Զարուհի Փոստանջյանն այսօր «Հայ գիրք» գրախանութում տեղի ունեցած գրքերի շնորհանդեսի ժամանակ Aravot.am-ին ասաց, որ չգիտի` ինչ նամակի մասին է խոսքը եւ նշյալ անձից նամակ չի ստացել:

«Առաջին անգամ Ձեզանից եմ լսում այդ մասին: Եթե նա նշած լիներ` ինչ խնդիր է, ահազանգեր…Բայց Չեմ ստացել նման նամակ: Շատ լավ է, որ գրել է խնդիրների մասին: Նույն կերպ նա կարող էր նամակը ոչ թե ինձ ուղարկել, այլ Մարդու իրավունքների պաշտպանին եւ այլ հասարակական կազմակերպություններին»,-ասաց տիկին Փոստանջյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031