Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԿԱԳ համակարգի և Ազգային վիճակագրական ծառայության միջև տվյալների փոխանակումն այսուհետ կիրականացվի բացառապես էլեկտրոնային եղանակով

Մարտ 04,2016 18:04

2016 թվականի մարտի 1-ից ՀՀ արդարադատության նախարարության Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների, ՔԿԱԳ տարածքային մարմինների և Ազգային վիճակագրական ծառայության միջև տվյալների փոխանակումը կիրականացվի բացառապես էլեկտրոնային եղանակով:
ՔԿԱԳ գործակալությունը և ՔԿԱԳ տարածքային բաժինները Ազգային վիճակագրական ծառայությանը յուրաքանչյուր ամիս հաշվետվություն են ներկայացնում գրանցված ծնունդների, մահերի, ամուսնությունների և ամուսնալուծությունների վերաբերյալ:
Հաշվետվությունը ներառում է նաև վերը նշված քաղաքացիական կացության ակտերի մեկ ամբողջական օրինակը: Այսուհետ, քաղաքացիական կացության ակտերի միասնական էլեկտրոնային գրանցամատյանում գրառված տեղեկությունները իրական ռեժիմով կտրամադրվեն Ազգային վիճակագրական ծառայությանը՝ վիճակագրության մշակման աշխատանքները էլեկտրոնային եղանակով և առավել արդյունավետ իրականացնելու նպատակով:

Երկու կառույցների միջև տվյալների փոխանակման էլեկտրոնային համակարգի ներդրումը կնպաստի ինչպես քաղաքացիական կացության ոլորտի գրանցումների վիճակագրական մշակման աշխատանքների կատարման ժամանակի կրճատմանը, այնպես էլ ՔԿԱԳ գործակալության հանրապետական արխիվում 100 տարի պահպանվող թղթային գրանցումների որակական հատկությունների պահպանմանը:

Գործընթացն իրականացվել է 2015 թվականին ՀՀ արդարադատության նախարարության և ՀՀ ազգային վիճակագրական ծառայության միջև կնքված «ՀՀ ազգային վիճակագրական ծառայությանը քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական էլեկտրոնային կառավարման համակարգից տվյալներ տրամադրելու և պետական վիճակագրական աշխատանքների ծրագրին համապատասխան ամփոփ վիճակագրական տվյալները ՀՀ արդարադատության նախարարությանը հասանելի դարձնելու վերաբերյալ» համագործակցության հուշագրի շրջանակում:

Արդարադատության նախարարության և Ազգային վիճակագրական ծառայության միջև տվյալների փոխանակման էլեկտրոնային համակարգի մշակումն ու գործարկումը հնարավոր եղավ Եվրոպական Միության աջակցության շնորհիվ։

 
ՀՀ ԱՆ տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031