Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ ընտրությունների օրը հայտնի է. «Ժողովուրդ» 

Մարտ 05,2016 10:45

ՀՀ ընտրական նոր օրենսգրքի նախագիծը ենթադրում է, որ 2017 թվականի ԱԺ ընտրությունները տեղի կունենան ապրիլի 2-ին կամ 9-ին: Մինչ այս ենթադրվում էր, որ գալիք ԱԺ ընտրությունները տեղի են ունենալու 2017-ի ապրիլի վերջին: Սակայն նոր ԸՕ նախագծով հերթական խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամկետը 20 օրով առաջ է բերվել:

Գործող ԸՕ-ով ԱԺ հերթական ընտրությունները անցկացվում են գործող խորհրդարանի լիազորությունները ստանձնելու օրվանից ոչ շուտ, քան 40 եւ ոչ ուշ, քան 30 օր առաջ: Նոր ԸՕ-ով հերթական ընտրությունները պետք է անցկացվեն գործող խորհրդարանի լիազորությունները ստանձնելու օրվանից ոչ շուտ, քան 60 եւ ոչ ուշ, քան 50 օր առաջ:

Ըստ այդմ, ընտրությունները պետք է անցկացվեն  2017 թվականի ապրիլի 1-ից 11-ն ընկած ժամանակահատվածում: Նշված տասն օրերից ապրիլի 2-ը եւ 9 կիրակի են, հետեւաբար այդ օրերից մեկին էլ կնշանակվեն ԱԺ ընտրությունները:

Բացի այդ՝ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ 2017-ի մայիսին պետք է տեղի ունենան Երեւանի ավագանու ընտրություններ: Նոր ԸՕ նախագծով նախատեսված ժամանակացույցով  Երեւանի ավագանու ընտրությունները պետք է տեղի ունենան մայիսի 8-ից 18 ընկած ժամանակահատվածում: Նշված տասն օրերից մայիսի 14-ն է միայն կիրակի, ուստի կարելի է ենթադրել, որ հենց այդ օրը, այսինքն՝ ԱԺ ընտրություններից մոտ մեկ ամիս անց էլ կնշանակվեն Երեւանի ավագանու ընտրությունները: Բայց մինչ վերը նշված երկու կարեւոր իրադարձությունները, այս տարվա սեպտեմբերին Գյումրիում եւ Վանաձորում, որտեղ վերջին տարիներին մշտապես հաղթել է ընդդիմությունը, տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ:

Այսինքն՝ իրականում 2017-ի խորհրդարանական եւ Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքները հիմնականում պայմանավորված կլինեն նրանով, թե 2016-ի սեպտեմբերին ինչպես կհանգուցալուծվեն Գյումրիի եւ Վանաձորի ՏԻՄ ընտրությունները:
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031