Լրահոս
Օրվա լրահոսը

Հերթական «լևի» գա՞զը Գյումրիում. ի՞նչ է կատարվում Վարդան Ղուկասյանին պատկանող գազալցակայաններում. «Ժողովուրդ» 

Մարտ 05,2016 11:40

Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին պատկանող երկու գազալցակայանների գազահաշվիչներն անակնկալ տարել են ստուգաչափման: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց Վարդան Ղուկասյանի հետ, սակայն վերջինս լսելով հարցը՝ անմիջապես հակադարձեց. «Զարմանալի բաներ եք ասում: Զարմանում եմ, թե ինչ ես ասում, աղջիկ ջա՛ն: Շփոթվել ես»:

Իսկ, ահա, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Շիրակի ԳԳՄ տնօրեն Սերգեյ Ամիրբեկյանը «Ժողովուրդ»-ի հետ զրուցում հաստատեց վերը նշված տեղեկությունը` ասելով, որ Ղուկասյաններին պատկանող գազալցակայանների գազահաշվիչները հանվել եւ տարվել են ստուգաչափման: «Անակնկալ չեն տարվել: Ոչ միայն Ղուկասյաններինն է տարվել, այլեւ Մարտիրոսյաններինը եւս: Որտեղ անհրաժեշտություն է առաջացել ստուգաչափելու, բոլորի գազահաշվիչներն էլ հանվել են»,- հայտարարեց Ամիրբեկյանը: Նրա խոսքերով՝ գազալցակայաններում փոխարինող գազահաշվիչներ են տեղադրվել:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ»-ը մարտի 1-ին գրել էր, որ Գյումրիի մի շարք բնակարաններում գազը «լեւի» է»:

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031