Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատություն Նադեժդա Սավչենկոյին. Մայդանի հետ համերաշխության հայկական կոմիտեի կոչը

Մարտ 08,2016 13:26

Մայդանի հետ համերաշխության հայկական կոմիտեն միջազգային հանրությանը և առաջին հերթին Եվրոպական Միությանը, ԱՄՆ-ին ու ԵՄ անդամ երկրներին կոչ է անում՝

– անհապաղ ձեռնարկել արդյունավետ  միջոցներ ՝ Ռուսաստանի Դաշնությունում անօրինական կալանքի տակ գտնվող Ուկրաինայի՝ VIII գումարման Գերագույն Ռադայի պատգամավոր, ԵԽԽՎ-ում Ուկրաինայի մշտական պատվիրակության անդամ Նադեժդա Սավչենկոյին ազատ արձակելու ուղղությամբ:

– դատապարտել Ռուսաստանի գործողությունները և հարուցել քրեական գործ՝  Ուկրաինայի ինքնիշխան տարածքից  Նադեժդա Սավչենկոյի առևանգման և 2014 թվականի հունիսից  Ռուսաստանի Դաշնությունում բռնի պահման փաստով:

– հիմնել Նադեժդա Սավչենկոյի ազատ արձակման միջազգային կոմիտե՝  բժիշկների, իրավապաշտպանների, հեղինակավոր հասարակական ու քաղաքական գործիչների ներգրավմամբ, ովքեր անդադար կհետևեն նրա առողջությանն ու ապօրինի դատական գործընթացի զարգացումներին, կտեղեկացնեն միջազգային հանրությանը, միաժամանակ կհասցնեն ՌԴ իրավասու մարմիններին՝ Նադեժդա Սավչենկոյին անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակելու պահանջը:

Մայդանի հետ համերաշխության հայկական կոմիտե.

Առուստամյան Գայանե- Երևան, Հայաստան 
Աֆրիկյան Կարինե- Լոս Անջելես, ԱՄՆ
Բարսեղյան Լևոն- Գյումրի, Հայաստան
Գաբրելյան Հեղինե- Փարիզ, Ֆրանսիա
Եղիազարյան Բորիս-Կիև, Ուկրաինա
Մեհրաբյան Ռուբեն- Երևան, Հայաստան
Հովհաննեսյան Զարուհի- Երևան, Հայաստան
Սաքունց Արթուր Վանաձոր- Հայաստան
Շահնազարյան Դավիթ- Երևան, Հայաստան

8 Մարտի, 2016թ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Atshak says:

    “Առուստամյան Գայանե- Երևան, Հայաստան Աֆրիկյան Կարինե- Լոս Անջելես, ԱՄՆ Բարսեղյան Լևոն- Գյումրի, Հայաստան Գաբրելյան Հեղինե- Փարիզ, Ֆրանսիա Եղիազարյան Բորիս-Կիև, Ուկրաինա Մեհրաբյան Ռուբեն- Երևան, Հայաստան Հովհաննեսյան Զարուհի- Երևան, Հայաստան Սաքունց Արթուր Վանաձոր- Հայաստան Շահնազարյան Դավիթ- Երևան, Հայաստան ”
    ……………………………….
    Բա ու՞ր են Ժիրոն, Խզմալյանը, Զարուհին, Ստյոպիկը, … ՀԱԿ-ը, “1000-ամյակը առանց Սերժիկին”

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031