Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ Ջորջիա նահանգի կողմից Արցախի Հանրապետությունը ճանաչելու կապակցությամբ

Մարտ 09,2016 14:35

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահը չորեքշաբթի շնորհակալական նամակներ է ուղարկել ԱՄՆ Ջորջիա նահանգի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Դեյվիդ Ռալստընին, Արցախի Հանրապետությունը ճանաչող թիվ 1580 բանաձեւի նախագծի հեղինակներ Փատ Գարդնըրին եւ Դեմիտրիուս Դուգլասին, ինչպես նաեւ՝ Հարություն Աղասարգսյանին եւ նրա ընտանիքին՝ բանաձեւի ընդունման գործում ունեցած վճռական ջանքերի համար:

«Արցախի անկախությունն ու ինքնիշխանությունն այլեւս անշրջելի իրողություն են եւ հիմնված են ժողովրդավարական արժեքների վրա: Ժողովրդավարությունը նաեւ Արցախի ժողովրդի անվտանգության հիմնաքարն է: Մեզ համար անչափ կարեւոր է, որ Ջորջիա նահանգի խորհրդարանի մեր գործընկերները բարձր են գնահատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության՝ ժողովրդավարական պետություն կերտելու նպակադրությունը եւ այդ ճանապարհին ունեցած հաջողությունները», – ընդգծված է Ազգային ժողովի նախագահի շնորհակալական նամակներում:

 

ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031