Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրություններին ով ասֆալտ փռեց, ով տանիք սարքեց, ով նիսյաների ցուցակը փակեց, նա էլ կընտրվի. Դոխոյան

Մարտ 11,2016 16:46

Այսօր «Անալիտիկ» ակումբում նման մտահոգություն հայտնեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Գրիգորի Դոխոյանը: Խնդիրը, ըստ նրա, գունավոր թերթիկներն են. «Ընտրողն իր քվեարկած թերթիկը դնում է ծրարի մեջ, իսկ մնացած թերթիկների ճակատագիրն անհայտ է: Օրենքով պետք է դրանք գցեն աղբանոց, բայց ինչպես են վերահսկելու, ոչ մի մեխանիզմ չկա: Այդ թերթիկները տեղամասից դուրս են գալու, ու այդ դեպքում մի այլ վտանգ է առաջանալու, այդ թերթիկների շնորհիվ կարող են իմանալ՝ տվյալ անձն ում է քվեարկել, այսինքն` անձը կարող է ընտրակաշառք բաժանողին ցույց տալ՝ տես այս գույնի քվեաթերթիկով եմ քվեարկել ու կաշառք վերցրել: Թերթիկների առումով այլ վտանգ էլ ենք տեսնում, մեծ քանակությամբ իսկական նմուշի քվեաթերթիկներ են տեղամասից դուրս հայտնվում ու արդեն գիշերը՝ հաշվարկի ժամանակ, վստահված անձը կարող է այդ քվեաթերթիկները մտցնել տեղամաս, գցել սեղանի մոտ ու ասել՝ վայ տեսեք քվեաթերթիկներ են թափված, ու ամեն ինչ խառնվի իրար: Հաշվարկեն, տեսնեն քանակը չի համընկնում ծրարների հետ ու այդ տեղամասում անվավեր ճանաչեն ընտրությունները: Այսինքն, ցանկացած տեղամասում կարելի է ընտրությունները փչացնել»:

Պարոն Դոխոյանին մտահոգում է նաեւ Հայաստանը 13 ընտրատարածքի բաժանելու գաղափարը. «Դա նշանակում է, որ ունենք հարյուր տոկոս մեծամասնական ընտրություն:

Ամեն ընտրատարածքում առանձին ցուցակներ են լինելու, որտեղ իշխանություններն առաջադրելու են օլիգարխաթաղային հեղինակություններին, եթե առաջ մեծամասնական ընտրակարգով մեկ հոգի էր առաջադրված, հիմա երկու, առավելագույնը երեք մարդ կլինեն, այսինքն, ամբողջ ԱԺ-ն ձեւավորվելու է մեծամասնական հենքի հիման վրա. ով ասֆալտ փռեց, ով տանիք սարքեց, ով նիսյաների ցուցակը փակեց եւ այլն»:

Դոխոյանի համար հարցական է մնում՝ ինչու էին իշխանությունները վերացնում մեծամասնական ընտրակարգը, հայտարարում, թե անցնում ենք հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգին. «Եթե կա այդ խնդիրը, թող կիրառեին ռեյտինգ ամբողջ համապետական ցուցակի վրա: 2015-ին Հրայր Թովմասյանն ու Վարդան Պողոսյանը մշակել են հարյուր տոկոսանոց համամասնական ռեյտինգային համակարգ, ինչու այդ ընտրական համակարգը առաջ չեն բրդում, որովհետեւ այդ համակարգով մեծ վտանգ է իրենց համար, ստիպված չեն կարողանա օլիգարխաթաղային հեղինակություններին ընդգրկել համապետական ցուցակ, որովհետեւ վտանգ կառաջանա, որ ՀՀԿ-ի քաղաքական դեմքերը չեն ընտրվի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031