Լրահոս
Օրվա լրահոսը

Ղրղզըստանի ԱԳՆ. Թուրքիան տեղեկություններ չի տրամադրում Անկարայի ահաբեկչության զոհերի վերաբերյալ. Zanoza

Մարտ 14,2016 11:17

Ղրղզըստանի ԱԳՆ-ն դեռևս չգիտի կա՞ն արդյոք ղրղզ քաղաքացիներ, որոնք տուժել են 2016թ. մարտի 13-ին՝ Անկարայում տեղի ունեցած ահաբեկչական գործողություների հետևանքով։ Այս մասին տեղեկացնում է ղրղզական Zanoza լրատվական կայքը։
Անկարայում տեղի ունեցած ահաբեկչական ակտի վերաբերյալ հայտարարություն է տարածել Ղրղզըստանի ԱԳՆ-ն, որում մասնավորապես ասվում է. «Այս պահի դրությամբ Ղրղզըստանի ԱԳՆ-ն տեղեկություններ չունի կա՞ն արդյոք տուժածների շարքերում Ղրղզըստանի քաղաքացիներ, որովհետև Թուրքիայի իրավասու կառույցները տեղեկություններ չեն տրամադրում զոհերի վերաբերյալ։ Նախարարությունը տեղեկությունների է սպասում Թուրքիայի Հանրապետության Ներքին գործերի նախարարության արտաքին կապերի բաժնից»։

Հիշեցնենք, որ 2016թ. մարտի 13-ի երեկոյան Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում տեղի էր ունեցել պայթյուն, որի հետևանքով զոհվել 34, վիրավորվել է 125 մարդ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031