Լրահոս
Օրվա լրահոսը

Մեղադրվում են հարազատներով փոխգնդապետին ծեծելու մեջ

Մարտ 21,2016 18:30

Այսօր՝ մարտի 21-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում նշանակված էր Գոռ, Տիգրան, Ռուսլան Չիլինգարյանների եւ Բենիամին Մելքումյանի դատավարության հերթական նիստը:

Գոռ Չիլինգարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկի ժամկետային զինծառայող, 2015թ. նոյեմբերի 4-ին, ժամը 19.30-ի սահմաններում զորամասի հսկիչ-անցագրային կետի դիմաց, ավտոկայանատեղիում, իր նկատմամբ պետ հանդիսացող փոխգնդապետ Արմեն Գրիգորյանի կողմից զինվորական ծառայությունները կատարելու համար իրեն դիտողություն անելու կապակցությամբ, սեփական անձի վարկանիշը բարձրացնելու, ինչպես նաեւ թվացյալ գերակայությունը ընդգծելու նպատակով Կոտայքի մարզի Արզնի գյուղի բնակիչներ Տիգրան Չիլինգարյանի,Ռուսլան Չիլինգարյանի, Բենիամին Մելքումյանի հետ ծեծի է ենթարկել Արմեն Գրիգորյանին: Վերջինիս մարմնի տարբեր մասերին  ձեռքերով եւ ոտքերով հարվածներ են հասցրել՝ պատճառելով առողջության թեթեւ վնաս, առողջության կարճատեւ քայքայումով:

Տիգրան Չիլինգարյանը Գոռ Չիլինգարյանի հարազատ եղբայրն է, Ռուսլան Չիլինգարյանը՝ հորեղբոր տղան, Բենիամին Մելքումյանը՝ Ռուսլանի եւ Տիգրանի ընկերը: «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի տվյալներով` 4 մեղադրյալներն էլ կալանավորված են, նրանք գտնվում են ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում: Գոռ Չիլինգարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 358 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, մնացած երեքին՝ 38-358 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գեւորգ says:

    Սա արդեն հեչ չեղավ: Շատ կարեւոր չէ այստեղ տվյալ գնդապետի մեղավոր կամ անմեղ լինելը: Այստեղ ,,ծեծի մշակույթ,, – ի ապշեցուցիչ հաղթարշավն է գլխավորը: Որեւէ նման ,,երկիր,, դժվար թե գտնվի: Պարտավոր ենք մեծ ամոթով ընդունելու, որ մենք ավելի շուտ ,,չկայացած,, քան ,,կայացած,, երկրների շարքն ենք դասվում: Այսինքն մեր ապագան բոլորովին կարճ է՝ այսպես շարունակվելու դեպքում:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031