Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանը ելույթ է ունեցել Ատլանտյան խորհրդում, հանդիպել է ԱՄՆ պաշտոնյաների հետ

Մարտ 30,2016 10:49

30 մարտի 2016թ., Վաշինգտոն: Հայաստանի արտաքին գործերի առաջին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը գտնվում է Միացյալ Նահանգների մայրաքաղաքում՝ աշխարհահռչակ Ատլանտյան խորհրդի հրավերով:

Լայն ներկայացվածություն ունեցող Խորհրդում, որը վարում էր դեսպան Ջոն Հերբսթը, Հովհաննիսյանն այսօր ամերիկացի որոշում կայացնողներին եւ ռազմավարական վերլուծաբաններին ներկայացրեց Հայաստանի արդի քաղաքական լանդշաֆտը՝ իր ժողովրդավարական թերություններով ու արտաքին քաղաքական մարտահրավերներով: Նա շարունակելու է վաշինգտոնյան շփումները՝ Պետդեպարտամենտում կայանալիք բարձր մակարդակի հանդիպումներով:

Րաֆֆի Հովհաննիսյանը ներկայումս «Ժառանգություն» կուսակցության նախագահն է, «Նոր Հայաստան» ճակատի խորհրդի անդամն ու Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադիր տնօրենը:

 

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031