Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են ԵԱՀԿ դիտորդները ժողովրդավարական համարում հայաստանյան ընտրությունները

Մարտ 30,2016 15:38

«Բոլոր դիտարկումները ընտրությունների վերաբերյալ սկսվում են՝ դրանք հիմնականում ժողովրդավարական չափանիշներին համապատասխանում էին, իսկ դրանից հետո ներկայացվում է մի ֆանտաստիկ լավ վերլուծություն` իրական թվերով ու դիտարկումներով, թե ինչ վատն ու թերի էին մեր ընտրությունները»,- նման դիտարկում արեց «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» ղեկավար Ստեփան Գրիգորյանը` հարց ուղղելով ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ժողովրդավարացման ծրագրի ղեկավար Դեյվիդ Գուլետեին. «Այդ ավանդույթը կշարունակվի՞»:

Նա նաեւ հետաքրքրվեց`ԵԱՀԿ պաշտոնյայի կարծիքով ԸՕ-ի նախագծով առաջարկվող տարբերակը համամասնակա՞ն է, թե՞ խառը համամասնական: Ստեփան Գրիգորյանը կարծում է, որ այն խառը համամասնական տարբերակ է:

Դեյվիդ Գուլետեին նկատեց, որ ընտրական գործընթացները ԵԱՀԿ-ԺՄԻԳ-ի գործն է, բայց բացատրեց. «Եթե ի սկզբանե ասում ես` ամեն բան վատ է եւ հակասում է ժողովրդավարության սկզբունքներին, միանգամից փակում ես երկխոսության դուռը»: Ստեփան Գրիգորյանի երկրորդ հարցն անպատասխան մնաց:

Քննարկման մասնակիցներից մեկն էլ ուղիղ հարց տվեց ներկա դեսպաններին`եթե Հայաստանն անդամակցի ՆԱՏՕ-ին, այդ կառույցը կերաշխավորի՞ Հայաստանի անվտանգությունը:

Հնչած ուղիղ հարցին՝ ՀՀ-ում Գերմանիայի դաշնային հանրապետության դեսպան Լուկաս Գասերը նույնքան ուղիղ էլ պատասխանեց. «Ոչ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031