Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես Կոնգոյում «վատ բան» չեմ արել». Արթուր Խաչատրյանը` միջազգային հետախուզման մեջ լինելու մասին

Մարտ 30,2016 16:37 Share

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, «Զու Ֆաունա Արտ» ընկերության տնօրեն Արթուր Խաչատրյանն այսօր «Անալիտիկ» ակումբում լրագրողներին ասաց, որ Տանզանիայում ձերբակալված Արտյոմ եւ Էդուարդ Վարդանյաններն առնչություն չունեն կենդանիների ապօրինի արտահանման հետ:

Խաչատրյանը մեկնաբանեց նաեւ Ինտերպոլի կողմից հետախուզման մեջ լինելու հանգամանքը: Ըստ Ինտերպոլի` նա անօրինական ճանապարհով «Բոնոբո» տեսակի կապիկներ է ներմուծել Հայաստան:

«Չգիտեմ ում դուր չի գալիս այս բիզնեսը: Շատերը կասեն` վայ, ինչ վատ տղա է, կենդանիների է գնում եւ վաճառում… Ասում են, որ ես Կոնգոյում «վատ բան» եմ արել, բայց ես Կոնգոյում անգամ չեմ էլ եղել եւ չէի կարող ոչ մի «վատ բան» անել: Իմ դեմ ոչ մի փաստ դեռեւս չկա. արդեն մի տարի է` սպասում եմ, որ Կոնգոյից քննիչ գա ու ասի, թե ես ինչ անօրինական բան եմ արել»,- ասաց Խաչատրյանը:

Նա նշեց, որ իրավունք ունի ձեռք բերել, փոխանակել եւ վաճառել Տանզանիայից բերված կենդանիներին. «Գործում եմ օրինական փաստաթղթերով` ՀՀ եւ միջազգային օրենսդրությանը համապատասխան»:

Մինչ օրս Հայաստան տեղափոխված կենդանիների քանակն Արթուր Խաչատրյանը դժվարացավ ասել, բայց հայտնեց, որ շուտով մասնավոր կենդանաբանական այգի է հիմնելու, որը, իր բնորոշմամբ, բացառիկ է: «Ոչ մեկ չի արգելում մասնավոր` գեղեցիկ գազանանոց ունենալ, որտեղ ընտանիքը կարող է հանգստանալ: Երբեմն կարդում ես, որ երեխաները չպետք է փղերի եւ ընձուղտների տեսնեն, «տաբու» է դրված… Հիմար բաներ են գրում, թե դա «կոնտրաբանդա» է: Գոնե հասկանան` տեսնեն, ուսումնասիրեն, նոր գրեն»,-հավելեց նա` այլ մանրամասներ չհրապարակելով:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031