Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ԱԱԾ-ի նախօրեին հրապարակած տվյալները նույնիսկ փաստաբաններին չեն տրամադրվել. «Հրապարակ»

Ապրիլ 01,2016 11:13

Փաստաբան Գիվի Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես է գնահատում նախօրեի մամուլի ասուլիսը, որտեղ ԱԱԾ քննչական վարչության պետի առաջին տեղակալ, քրեական գործով քննչական խմբի ղեկավար Միքայել Համբարձումյանը մի շարք մանրամասներ էր հրապարակել եւ ուշագրավ մեկնաբանություններ տվել խմբավորման գործողությունների վերաբերյալ։

«ԱԱԾ-ն մեզ նախազգուշացնում է, որ մենք նախաքննության տվյալներ չհրապարակենք, եւ ինքն իր ցանկությամբ որոշակի տվյալներ է հրապարակում։ Ես, ճիշտն ասած, մի քիչ արդարացի չեմ գնահատում, այն առումով, որ հասարակությունն ինքն իր ցանկացած տվյալը նշում է, փորձում է հասարակության մեջ մի կարծիք ձեւավորել, որ տեսեք՝ ինչ ծանրագույն հանցագործություններ են կատարել։ Իսկ մեզ զրկում է որոշակի տվյալներ հրապարակելուց եւ դրա շուրջ վերլուծություն կատարելուց մեր ունեցած ինֆորմացիայի շուրջ»,- պատասխանեց Գիվի Հովհաննիսյանը։

Նա կարծում է, որ սխալ է այդ գործելաոճը, երբ փաստաբաններին արգելում են խոսել, իսկ իրենք հասարակությանը հրամցնում են իրենց ուզած տվյալները եւ հասարակության մեջ կարծիք են ձեւավորում։

Հետաքրքրական է, որ ԱԱԾ-ի նախօրեին հրապարակած տվյալները նույնիսկ փաստաբաններին չեն տրամադրվել, Գիվի Հովհաննիսյանը նշում է, որ այդ փաստերն իրենց համար նորություն են եղել. «Իբր թե այդ «հանցավոր խումբը», իրենց խոսքերով եմ ասում, նախագահին են վերահսկել Գյումրիում, իբր նախագահի անվտանգության աշխատակիցներին են վերահսկել, թե ինչպես են աշխատում։ Ես այդ ամենն իրականում իմացա նոր, այսինքն՝ քննության ընթացքում մեզ որեւէ տեղեկություն դրա մասին, ապացույցներ չեն ներկայացվել, նույնիսկ առերեսումների ժամանակ, նույնիսկ այլ ձեւերով տեղեկություններ չեն ներկայացվել, կոնկրետ ինձ՝ որպես Ասյա Մկրտչյանի, Մարինե Կատանյանի, Խաչիկ Ավետիսյանի պաշտպան։ Նման տեղեկությունները նույնպես նորություն էին, այդ իսկ պատճառով կարող եմ ասել, որ ներկա մեղադրանքն ինքնին անհիմն ենք համարում, որովհետեւ որեւէ ապացույց չի ներկայացվել մեզ այսքան ժամանակ քննության ընթացքում, որ մեր պաշտպանյալները մեղավոր են առաջադրված մեղադրանքով»։

Սիրան ՀՈՒՆԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930