Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը կապի մեջ է գտնվում միջազգային կազմակերպությունների հետ

Ապրիլ 02,2016 15:43

Հատուկ նպատակով ստեղծված աշխատանքային խմբի կողմից նախապատրաստվում են հիմքեր հայկական խաղաղ բնակավայրերի և, հատկապես, երեխաների նկատմամբ ադրբեջանական թիրախավորված հարձակումների կապակցությամբ միջազգային կազմակերպությունների հետ պաշտոնական հաղորդակցության համար: Ակտիվ աշխատանք է տարվում միջազգային գործընկերների հետ:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը կապի մեջ է գտնվում միջազգային կազմակերպությունների հետ՝ հայկական քաղաքացիական բնակավայրերի և խաղաղ բնակիչների նկատմամբ ադրբեջանական թիրախավորված հարձակողական գործողությունները նրանց ուշադրությանը ներկայացնելու և քննարկման հարց դարձնելու համար:

Դրանք անդառնալի հետևանքներ առաջացնող հանցավոր ոտնձգություններ են մարդու բոլոր իրավունքների նկատմամբ:

Առանձնապես անընդունելի են ռազմական գործողությունները խաղաղ բնակիչների և, հատկապես, մանկական կրթական հաստատությունների ու երեխաների նկատմամբ:

Մարդու իրավունքների պաշտպանի ղեկավարությամբ հատուկ նպատակով ստեղծված աշխատանքային խումբը ներկայում մանրամասն ուսումնասիրում է բոլոր տվյալները՝ միջազգային կազմակերպությունների հետ համապատասխան պաշտոնական հաղորդակցություն սկսելու և հայկական խաղաղ բնակչության նկատմամբ ադրբեջանական անթույլատրելի գործողությունների վերաբերյալ հավաստի հիմքեր ներկայացնելու համար: Աշխատանքներ են տարվում միջազգային գործընկերներին ներկայացվելիք առաջարկներ ձևավորելու ուղղությամբ:

 

 ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930