Լրահոս
Օրվա լրահոսը

Ռմբակոծված ավտոբուսում քաղաքացիական անձինք էին, Սիսիանի ջոկատը ռմբակոծվել է դաշտում

Ապրիլ 04,2016 22:45

Երբ փորձում էինք Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանից ճշտել Սյունիքի ջոկատի ավտոբուսի ռմբակոծման մասին, նա ասաց, որ Սյունիքի ջոկատը ռմբակոծվել է այլ վայրում,  ոչ ավտոբուսում, դա ուրիշ դեպք էր:

Այնինչ, ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հաստատել էր լրատվամիջոցների տարածած լուրը, որ ռմբակոծվել է Սիսիանի ջոկատի ավտոբուսը:

Ավելի ուշ՝ ԼՂՀ ՊՆ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանն էլ «Հետքին» պարզաբանեց, որ ռմբակոծված ավտոբուսում եղել են քաղաքացիական անձինք, ոչ թե Սիսիանի ջոկատը: Սակայն թե քանի զոհ եւ քանի վիրավոր կա ռմբակոծված ավտոբուսի ուղեւորների մեջ՝ առայժմ տեղեկություն չկա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930