Լրահոս
Օրվա լրահոսը

Սփյուռքահայ պատմաբան. «Սերժ Սարգսյանը թիկունքից հարված ստացավ Էրդողանից»

Ապրիլ 05,2016 18:25 Share

Սփյուռքահայ պատմաբան Գեւորգ Յազճյանի կարծիքով` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թիկունքից հարվածեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:

«Հայելի» ակումբում  լրագրողների հետ հանդիպմանը նա այս առիթով մանրամասնեց. «Կարծում եմ հանրապետության ղեկավարն էլ կընդունի, որ ինքը թիկունքից հարված ստացավ Էրդողանից»: Այս առիթով պարոն Յազճյանը հիշեցրեց , որ հենց Սերժ Սարգսյանն էր ֆուտբոլային դիվանագիտություն վարողը, ու նշեց. «Իսկ երբ այսօր լսում ենք Սերժ Սարգսյանի հայտարարությունները Թուրքիայի մասին, տպավորություն է, որ կարծես ինքը չէր, որ 2008-2009-ին, բթացնելով և անկեղծ չգտնվելով մեր ժողովրդի նկատմամբ, սփյուռքի կարծիքը, ներկայացրեց, որ իբր սփյուռքը համամիտ է այդ քաղաքականությանը»: Դառնալով ներկայումս սահմանում գոյություն ունեցող աննախադեպ լարվածությանը` պատմաբանը նշեց, թե պատերազմը չէր էլ ավարտվել, և զինադադար չի նշանակում, որ պատերազմը դադարել է»:

«Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը սփյուռքի ներուժը օգտագործելու հարցում լուրջ թերություններ է տեսնում ու նշում. «Այս պահին խոսքը միայն ռազմական կռվի մասին չէ, այլ նաև տեղեկատվական: Բնական է, որ երկու կողմերն էլ օգտագործում են իրենց լավագույն զենքերը: Իսկ սփյուռքը մեր առավելությունն է: Բայց իմ տպավորությամբ` այդ առավելությունը ճիշտ չենք օգտագործում և ոչ արդյունավետ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈԻՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Սփիւռքը իմաստալից մի բան ունի անելիք միայն՝
    փող ուղարկել Հայոց Բանակին:

    («թիկունքից հարուած»…
    այսինքն, մինչ այդ, անոր թիկունքն էր պահում ?!

    փֆֆֆֆ

    անիմաստ, հնամաշ խօսքեր – եւ մտայնութիւն – …

    կարծես թէ կարգին յիմար է Հայաստանի նախագահը…
    եւ «Սփիւռք»ն է որ իրեն պիտի սովորեցնի Պետութիւն ղեկավարել)

  2. Հ.Շ. says:

    Իսկ Սփիւռքը ցարդ յաջողեցա՞ւ մի հատ օտար պետութիւնից, մի՛ հատ, Արցախի ճանաչում ձեռք բերել…

    Խի՞ ոչ…

    Երեւի զայն… թիկունքից հարվածում են այդ բոլոր օտար պետութիւնները

Պատասխանել