Լրահոս
Օրվա լրահոսը

Գուրգեն Եղիազարյան. «Այս հարվածը թուրքերի քիթ-մռթին էր»

Ապրիլ 06,2016 15:21

Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը համարում է, որ հայ-ադրբեջանական հակամարտ ուժերի շփման գծում ադրբեջանցիների սկսած լայնածավալ ռազմական գործողությունները ռուս-թուրքական ավանտյուրա էր:

«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը  այս առիթով պարոն Արշակյանն ասաց. «Իսկ մենք ծանր փորձություն անցանք, բայց հաղթեցինք: Մենք հիմա սպիտակ ֆիգուրներով ենք խաղում, մենք հաղթող ենք, մենք ենք թելադրում, ուրեմն ավելի բարձր մակարդակ կունենա մեր կարգավիճակը, քան կար 1994-ի զինադադարից հետո»:

Ըստ պարոն Արշակյանի` պատերազմի հրահրողը շահագրգիռ ռուս-թուրքական ուժերն էին, բայց նրանք պարտվեցին. «Եթե որեւէ մեկը կապացուցի, որ այն զենքը, որն օգտագործում էր Ադրբեջանը, դա պապուասների զենքն էր եւ պապուասները զինել էին, որպեսզի Ադրբեջանը հետախուզական մարզանքներ աներ Հայաստանի սահմաններին, ես իմ խոսքը հետ կվերցնեմ: Ես կարծում եմ, որ պատերազմը հրահրել ենք նրանք, ովքեր պատրաստվել են պատերազմին, զինել են, հետախուզական ինֆորմացիա են տվել, հասունացրել են»:

Ըստ  ԱԱԾ նախկին պետի տեղակալ Գուրգեն Եղիազարյանի` ռուս-թուրքական դաշինքը պետք է ոչնչացվի, ու աշխարհն իմանա ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին. «Այսօր աշխարհը պետք է իմանա Բակո Սահակյանին` ինքնիշխան երկրի ընտրված նախագահ Բակո Սահակյանի անունը:  Աշխարհն այսօր պետք է իմանա ԼՂՀ արտգործնախարարի անունը, պետք է իմանա Արցախի հանրապետության ղեկավարության անունները, որպեսզի բայդենները եւ մնացածները չասեն, որ Արցախն Ադրբեջանի «անխախտելի մասն է»:

Ըստ Գուրգեն Եղիազարյանի` «Պատերազմ հրահրողը կիսախելագար Էրդողանն էր: Այս հարվածը նրանց քիթ-մռթին էր:  Թուրքը միշտ էլ դավադիր է եղել: Դավադիր հարձակում Արցախի վրա, գիշերով քողարկված, երբ մտնում են գիշերով եւ 60-ն անց կին են գնդակահարում, այս ամենը թուրքի ձեռագիր է, եւ մենք միշտ էլ պետք է պատրաստ լինենք, որ այդպիսի ստորություն անելու են, լրջագույն տանդեմ կա Թուրքիա-Ադրբեջան»:

Եզրափակելով` պարոն Եղիազարյանը հավաստիացրեց. «Պատերազմ չի լինելու եւ դա ասել է Ռուսաստանը՝ շատ լուրջ մարդու անունով»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930