Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Կարապետյան. «Հիշեցնեմ` մի 2 տարի առաջ Վլադիմիր Պուտինը Էրդողանին փաթաթված էր ման գալիս»

Ապրիլ 07,2016 16:47

ՌԴ Արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքէջը հրապարակել է Իլհամ Ալիեւի հետ ապրիլի 6-ին Բաքվում հանդիպման ընթացքում Լավրովի ներածական խոսքը, որտեղ նա Վլադիմիր Պուտինի անունից ասել է. «Նա, ի դեպ ամենաջերմ ողջույններն է հղում Ձեզ եւ հիշեցնում, որ Դուք հրավիրված եք Մոսկվա»:

Այս կապակցությամբ «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը Aravot.am-ի հետ զրույցում մեկնաբանեց, որ իր կարծիքով՝ սա ավելի շատ դիվանագիտական խնդիրների հետ է կապված. «Կարծում եմ նույն ջերմ վերաբերմունքը եւ ողջույնները կփոխանցեր Սերժ Սարգսյանին: Դրանք այդքան չեմ կարեւորում: Ինձ համար նման գործընթացները կարեւոր չեն, հիշեցնեմ, որ Էրդողանին մի 2 տարի առաջ Վլադիմիր Պուտինը փաթաթված էր ման գալիս, սա` ուղղակի, օրինակի համար եմ ասում»:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930