Լրահոս
Օրվա լրահոսը

Քերրին և Լավրովը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում. «Ազատություն» ռադիոկայան

Ապրիլ 11,2016 13:33

Ըստ  «Ազատություն» ռադիոկայանի, երեկ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հեռախոսով քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում:

Ռուսաստանի արտգործնախարարության հաղորդագրության համաձայն՝ Սերգեյ Լավրովը և Ջոն Քերրին ողջունել են կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը և պայմանավորվել են քայլեր ձեռնարկել իրավիճակը տարածաշրջանում կարգավորելու համար:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Միացյալ Նահանգների պետքարտուղարը և Ռուսաստանի արտգործնախարարը անդրադարձել են նաև Սիրիայի խնդրին, քննարկել են ռուս-ամերիկյան համագործակցության ընդլայնումը Սիրիայում զինադադարի ամրապնդման հարցում, ինչպես նաև «Իսլամական պետության» դեմ պայքարում:

Նրանք իրենց աջակցությունն են հայտնել Ժնևում Սիրիայի գործող կառավարության և ընդդիմության միջև հերթական բանակցություններն անցկացնելու՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ստաֆան դե Միստուրայի նախաձեռնությանը: Լավրովն ընդգծել է, որ բանակցություններին պետք է ներկայացված լինեն նաև քրդերը:

Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:

Ազա Բաբայան, Մոսկվա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930