Լրահոս
Օրվա լրահոսը

Վերջին հրաժեշտը հերոս զավակին

Ապրիլ 11,2016 13:42

Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի սահմանում ծավալված դաժան մարտական գործողություններում հերոսաբար զոհված ժամկետային զինծառայող 20-ամյա Վոլոդյա Վարուժանի Ալիխանյանին ապրիլի 9-ին տավուշցիները վերջին հրաժեշտը տվեցին:

Հրաժեշտի համար ազգի նվիրյալ զավակի աճյունը դրվեց Դիլիջան քաղաքի ավագ դպրոցում: Այնտեղ հավաքվել էին հարյուրավոր մարդիկ ինչպես Դիլիջանից, այնպես էլ մարզի և հանրապետության այլ համայնքներից:

Հայրենիքի հերոս պաշտպան Վոլոդյա Ալիխանյանի հուղարկավորությանը մասնակցում էին Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Հակոբ Հակոբյանը, Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը, Դիլիջանի զարգացման հիմնադրամի տնօրեն Արթուր Հակոբյանը և այլ պաշտոնատար անձինք, զինվորականության ներկայացուցիչներ:

Հուղարկավորությունը քաղաքային գերեզմանատանը կատարվեց զինվորական պատվո արարողակարգով: Հրապարակվեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագիրը, որով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Վոլոդյա Ալիխանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Այնուհետև հոգեհանգստյան աղոթք հնչեցրեց Տավուշի թեմի հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը :

 

Դիլիջանի քաղաքապետարանի պաշտոնական կայք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930