Լրահոս
Օրվա լրահոսը

«Դատարանները չեն որոշելու Գեւորգ Սաֆարյանի խափանման միջոցը փոխելու հարցը»

Ապրիլ 11,2016 14:11

Վերաքննիչ քրեական դատարանում ապրիլի 11-ին Գեւորգ Սաֆարյանի կալանքի ժամկետը երկարաձգելու և կալանքը գրավով փոխարինելու հարցով վերաքննիչ բողոքը քննվեց: Քիչ առաջ փաստաբան Տիգրան Հայրապետյանը լրագրողներին հայտնեց, որ դատական նիստը հետաձգվել է, հաջորդ նիստը տեղի կունենա ապրիլի 19-ին:

«Երբ որ նախագահող դատավորը ընթերցում էր բողոքը, պարզ դարձավ, որ դատավորը չի ընթերցել մեր վերաքննիչ բողոքը: Հետո հարց ուղղեց դատախազին, ասաց՝ Դուք ծանո՞թ եք վերաքննիչ բողոքի բովանդակությանը, ասաց՝ ո՛չ, ծանոթ չեմ, ասաց անհրաժե՞շտ է, ասաց՝ ոչ, ես կբավարարվեմ, երբ պաշտպանը ընթերցի վերաքննիչ բողոքի իր հիմնավորումները: Հետո ասաց, բայց անհրաժեշտություն կա՞, որ պաշտպանը ընթերցի իր վերաքննիչ բողոքի հիմնավորումները, երբ դատավորը փորձեց ձայնը տալ ինձ, ասաց, քանի որ դատախազն էլ էր ծանոթ վերաքննիչ բողոքի բովանդակությանը, միգուցե Դուք հակիրճ ասեք վերաքննիչ բողոքի հիմնավորումները: Փաստորեն, պարզ դարձավ, որ վերաքննիչ բողոքը չի հետաքրքրում ո՛չ դատախազին, ո՛չ դատավորին»,- ասաց Տիգրան Հայրապետյանը:

Safaryan_2 Safaryan_1 Safaryan_4

Նրա գնահատմամբ՝ դատավորը արդար գործի քննության պատրանք ստեղծելու համար որոշեց Գեւորգ Սաֆարյանին հրավիրել դատական նիստի. «Այսպիսով՝ ինձ համար պարզ է, որ դատարանը, այն էլ վերաքննիչ քրեական դատարանը, ըստ էության, չի կարող եւ չի էլ ուզում, անգամ, եթե ուզենա, ի վիճակի էլ չէ գործի արդար քննություն իրականացնել: Ամեն ինչ արվում է, որպեսզի գործի քննության արտաքին կողմը ապահովվի, միայն արտաքին կողմը»:

Տիգրան Հայրապետյանը համարում է, որ դատարանները չեն որոշելու Գեւորգ Սաֆարյանի խափանման միջոցը փոխելու հարցը. «Եթե փոխվի, դա կարող է անել միայն դատախազությունը, որովհետեւ դատարաններն այսօր ի վիճակի չեն»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930