Լրահոս
Օրվա լրահոսը

Խոսրով Հարությունյան. «Դա չի նշանակում` հենց 80-ականներին արտադրված զենք»

Ապրիլ 12,2016 17:23

ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանն այսօր «Անալիտիկ» մամուլի ակումբում ասաց, որ ՌԴ վարչապետի` Երեւան այցից հետո անակնկալի է եկել` իմանալով, որ ՀՀ-ն ՌԴ-ից չի ստացել զինտեխնիկա գնելուն ուղղված 200 միլիոն դոլարի վարկը. «Որեւէ բացատրություն այս առումով չի կարող համոզիչ թվալ, առավել եւս, երբ դրան հաջորդում է Ռոգոզինի` գիշերով այցը Բաքու, որը հետապնդում էր Ադրբեջանին զենքի մատակարարման հետ կապված մանրամասներ: Այս փաստը խոսում է այն մասին, որ պետք է վերաիմաստավորենք հայ-ռուսական ռազմավարական գործընկերության մեջ ունեցած սեփական շահերը:

Ակնհայտ է, որ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում Ռուսաստանը միջազգային հանրությանը ցույց տվեց, որ Արցախյան հակամարտության կարգավորման «բանալին» կարծես թե իր ձեռքում է:

Xosrov_Harutyuntyan-4

Այն, որ Մոսկվա են հրավիրվում ՀՀ-ի եւ Ադրբեջանի բանակների գլխավոր շտաբերի ներկայացուցիչները, ցույց է տալիս, որ Մոսկվան այս ամեն ինչում վճռական է եղել: Ճիշտ կլիներ, որ այդ հանդիպմանը մասնակցեր նաեւ ԼՂՀ ՊԲ գլխավոր շտաբի ներկայացուցիչը, որովհետեւ վերջին հաշվով` ռազմական գործողություններին մասնակցում էր ԼՂՀ-ն: Այնուամենայնիվ, ժամանակավոր հրադադարը կարեւոր էր: Իրավիճակը պետք է օգտագործել` մեր քաղաքական, ռազմական, դիվանագիտական կարողությունները համախմբելու համար»:

Ինչ վերաբերում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Գերմանիայում հնչեցրած հայտարարությանը, թե «մենք կռվում ենք հիմնականում 80-ականների զենքով», Խոսրով Հարությունյանն այսպես արձագանքեց. «Դա չի նշանակում` հենց 80-ականներին արտադրված զենք, խոսքը մոդելի մասին է: Որքան տեղյակ եմ, «մոդիֆիկացված» զինատեսակներ մենք ունենք: Ակնհայտ է, որ հայկական կողմն առաջնորդվում էր սկզբունքով` հնարավորինս քիչ կորուստների ու ծախսերի գնով փորձել առավելագույնս ձեռք բերել: Արդյունքում, Ադրբեջանը լուրջ ձեռքբերում չունեցավ, բայց կորուստներն անհամեմատ շատ էին: Մեզ համար ցանկացած զինվորի կյանք գին ունի, բայց համաձայնեք, որ լայնամասշտաբ ռազմական գործողություններն առանց կորուստների չեն կարող ընթանալ: Հայկական կողմի մարտավարությունը հաջողված էր»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur says:

    Ես չեմ հասկանում էլ մարդ չկա հարցազրույց վերցնեք? Նայեք այս մարդու կասկածելի անցյալը …

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930