Լրահոս
Օրվա լրահոսը

Հերմինե Նաղդալյան. Ճիշտ էր եւ անհրաժեշտ էր գնալ Մոսկվա

Ապրիլ 14,2016 23:55

ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ընթացքում Հերմինե Նաղդալյանը անդրադարձավ վարչապետ Հովիկ Աբրահամյանի Մոսկվա կատարած այցին, որտեղ նա մասնակցել էր ԵԱՏՄ վարչապետների գագաթնաժողովին: Հերմինե Նաղդալյանը համարում է, որ այդ այցը շատ է քննադատվել, ըստ նրա, այն քննադատվել է մեկ ուղղությամբ:

«Մենք կարծում ենք, որ իսկապես ճիշտ էր եւ անհրաժեշտ էր  գնալ, մասնակցել եւ հետագայում նույնպես ակտիվ աշխատանքներով ներկայացնել ե՛ւ մեր դիրքորոշումները, ե՛ւ մեր նախընտրությունները, ե՛ւ այն խնդիրները, որոնք մեզ համար ակտուալ են:  Եվ  պետք է աշխատանքով մեր գործընկերների հետ բանակցային, տեղեկատվական եւ այլ ճանապարհով հասնել նրան, որ մեր գործընկերները ավելի սթափ, հանդուրժողական, նվիրված վերաբերվեն նաեւ մեր շահերին, մեր հետաքրքրություններին»,- ասաց նա:

Հերմինե Նաղդալյանը խոսեց նաեւ այն մասին, որ ԵԱՏՄ վարչապետների գագաթնաժողովը պետք է անցկացվեր Երեւանում, սակայն Ղազախստանի վարչապետը առաջարկել էր հետաձգել այն եւ տեղափոխել. «Իհարկե՛, մեզ համար հաճելի չէր, որ մեր ԵԱՏՄ գործընկեր վարչապետները հրաժարվեցին այցելել Երեւանում անցկացվող նիստին: Բայց տեղեկացնեմ, որ  վարչապետ Հովիկ Աբրահամյանի այցի ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն այն մասին, որ մայիսի 20-ին տեղի է ունենալու ԵԱՏՄ երկրների վարչապետների հերթական հանդիպումը, եւ տեղի է ունենալու Երեւանում:

Այսինքն՝ սա ապացույցն է նաեւ այն բանի, որ պետք է ոչ թե խռոված կամ նեղացած դիրքորոշումներ ունենալ, այլ պետք է աշխատել եւ բերել նրան, որպեսզի մենք ընկալվենք մեր գործընկերների կողմից ամբողջապես մեր խնդիրներով, մեր շահերով»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930