Լրահոս
Օրվա լրահոսը

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն այս տարի անցկացվում է «Սպորտի ժառանգությունը» խորագրի ներքո

Ապրիլ 15,2016 17:59

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի (ԻԿՕՄՕՍ) առաջարկությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն 1983 թվականից ապրիլի 18-ը նշում է որպես Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր, որը հնարավորություն է ընձեռում մեծացնելու հասարակության տեղեկացվածությունը համաշխարհային ժառանգության բազմազանության, դրա պահպանության ու պաշտպանության գործում: Յուրաքանչյուր տարի ԻԿՕՄՕՍ-ի կողմից առաջադրվում է օրվա խորհրդին առնչվող որևէ յուրահատուկ թեմա, ինչը հնարավոր է դարձնում շեշտել համաշխարհային ժառանգության բազմա­զանությունը:

2016 թվականին ժառանգության պահապաններին առաջարկվել է հանդես գալ մշակութային ժառանգությանը նվիրված նախաձեռնություններով` «Սպորտի ժառանգությունը» խորագրի ներքո: Օրվա միջոցառումները նվիրելով սպորտի ժառանգությանը` ԻԿՕՄՕՍ-ը նպատակ ունի շեշտել սպորտի դերը մարդկային կյանքի բարելավման գործում, ներկայացնել դրա դրսևորումները պատմամշա­կութային ժառանգության մեջ ու նպաստել հանրահռչակմանը:

Հնագույն ժամանակներից հայ ժողովրդի կենցաղում արմատավորված բազմաթիվ տոնախմբությունների ժամանակ կազմակերպվել են նաև խաղեր և մարզական մրցումներ՝ ըմբշամարտի, բռնցքա­մարտի, մականախաղի, վազքի, նիզա­կա­նետության, նետաձգության, ձիավարության և այլ մարզաձևերից, որոնք արտա­ցոլվել են նաև նյութական և ոչ նյութական ժառանգության մեջ (հուշարձաններ, նկարներ, մանրանկարչություն և այլն):

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը, համագործակցելով ՀՀ պաշտպանության, կրթության և գիտության, սպորտի և երիտասարդության հարցերի, տարածքային կառավարման և զարգացման նախարա­րությունների, ինչպես նաև ՀՀ մարզպետարանների, քաղաքային և գյուղական համայնք­ների, Երևանի քաղաքապետարանի, Հայաստանի ճար­տա­րա­պետության ազգային թանգարան-ինստիտուտի և ոլորտի շահագրգիռ այլ կազմակերպությունների հետ` ՀՀ մարզերում և Երևանում համատեղ կազմակերպել է օրվա խորհրդին համահունչ միջոցառումներ:

 

 ՀՀ մշակույթի նախարարություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930