Լրահոս
Օրվա լրահոսը

Հայրը ներեց գող որդուն

Ապրիլ 15,2016 22:07

Իջեւան քաղաքի բնակիչ Աշոտ Սարհատյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար,որ նա 2015թ. հունվար-փետրվար ամիսներին գաղտնի հափշտակել է Իջեւան քաղաքի Աբովյան 24/78 հասցեում գտնվող տան երկրորդ հարկում գտնվող, իր հորը՝ Պատվական Սարհատյանին պատկանող երկու  բազկաթոռ, կարի մեքենա եւ վերմակ՝ հորը պատճառելով 175 հազար դրամի վնաս: Ա. Սարհատյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 1-ին մասով:

Իջեւանից ստացված տեղեկությամբ՝ Աշոտ Սարհատյանի ընտանիքը բնակվում է նույն տան առաջին, իսկ հոր ընտանիքը՝ երկրորդ հարկում, նրանց միջեւ վատ հարաբերություններ են: Ա. Սարհատյանը գտնվում էր կալանքի տակ, «Կոշ» քրեակատարողական հիմնարկում:  Աշոտ Սարհատյանը 2015թ.հունիսի 15-ին ծեծել է իր կնոջը: 2015թ. հոկտեմբերի 9-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը որոշել է Ա. Սարհատյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով առաջադրված մեղադրանքը կարճել՝ նրա հետ տուժողի՝ իր կնոջ հաշտվելու պատճառով:

2016թ. մարտի 16-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում Պատվական Սարհատյանից դիմում է ստացվել այն մասին, որ նա հաշտվել է որդու՝ Աշոտ Սարհատյանի հետ, նրանից որեւէ պահանջ չունի, խնդրել է նրան պատասխանատվության չենթարկել:

Դատաքննության ժամանակ Աշոտ Սարհատյանը հայտնել է, որ ինքը հաշտվել է հոր հետ եւ խնդրել է քրեական գործի վարույթը կարճել: 2016թ. ապրիլի 14-ին Բերդ քաղաքում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը որոշել է Աշոտ Սարհատյանին առաջադրված մեղադրանքով քրեական գործի վարույթը կարճել՝ ամբաստանյալի հետ տուժողի հաշտվելու պատճառով, Աշոտ Սարհատյանի հանդեպ խափանման միջոցը վերացվել է:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930