Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Երկու պետություն կա, որ իսկապես հավատարիմ են մնացել Ռուսաստանին. «Հրապարակ»

Ապրիլ 19,2016 11:13

Ռուսաստանն իր ինքնասպան քաղաքականությամբ ավելի հեռուն գնաց. այսօր, երկիմաստ պահվածքով, նա ոչ միայն թուլացնում եւ նվաստացնում է իր դաշնակցին, այլեւ զինում, սիրաշահում եւ բարոյական աջակցություն է ցուցաբերում պատմականորեն ապացուցված իր թշնամուն։ Արդի աշխարհում երկու պետություն կա, որ իսկապես հավատարիմ են մնացել Ռուսաստանին. Հայաստանն ու Սերբիան, մյուս, այսպես կոչված՝ դաշնակիցները, վճռական հարցերում տարօրինակ կեցվածք են ցուցաբերում, դրա լավագույն վկայությունը Բելառուսի որձեւէգ քաղաքականությունն է, իբրեւ թե սլավոնական երկիր, որն աստիճանաբար գլորվում է դեպի պանթուրքիզմի ճամբարը։

Այսպես որ շարունակվի, Ռուսաստանը դե ֆակտո հայտնվելու է հպարտ մենության մեջ՝ զրկված նոր եւ իսկապես հավատարիմ դաշնակից գտնելու հնարավորությունից։ Խոսքն այն մասին չէ, որ ընտրության հնարավորություն ունեցող Հայաստանը խզի իր կապերը ԵԱՏՄ-ի եւ մանավանդ ՀԱՊԿ-ի հետ, այլ հիշեցնի, որ հավատարմությունը պետք է լինի փոխադարձ։

Դա նշանակում է նաեւ, որ եթե երկիրը ներկայացնող բարձրաստիճան պաշտոնյան վիրավորում է դաշնակից երկրի ժողովրդին, ապա դրա համար պետք է ներողություն խնդրել, ճիշտ այնպես, ինչպես մի քանի օր առաջ Կրեմլը ներողություն խնդրեց գերմանական «Զյուդոյչե ցայտունգ» թերթից, մեր կարծիքով աննշան եւ, ամենակարեւորը, ամենեւին ոչ վիրավորական վրիպումի համար։

Գերմանացիք պահանջեցին եւ բարոյական հատուցում ստացան։ Մինչդեռ մերոնք խուլուհամր ձեւացան։ Ափսոս։ Մենք կրկնակի հաղթած երկիր ենք եւ գերմանացիներից ավելի շատ իրավունք ունեինք պահանջելու։

Ալեքսանդր ԹՈՓՉՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930