Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանովը Մոսկվայում հանդես է եկել մամուլի ասուլիսով (Տեսանյութ)

Ապրիլ 19,2016 17:52

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Մոսկվայում ապրիլի 19-ին «Միջխորհրդարանական համագործակցությունն ի շահ 21-րդ դարում Եվրասիական տարածաշրջանի երկրների համատեղ բարեկեցության» խորագիրը կրող համաժողովի շրջանակում հանդես է եկել մամուլի ասուլիսով, որին մասնակցել են նաեւ ռուսական լրատվամիջոցները:

Ասուլիսի ընթացքում ՀՀ ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել համաժողովը, արժեւորել այն՝ որպես երկրների անվտանգությունն ու բարեկեցությունն ապահովելուն միտված միջոցառում:

Խոսելով երկրների անվտանգության եւ բարեկեցության մասին՝ Էդուարդ Շարմազանովը նկատել է, որ տարածաշրջանի համար այս պահին անվտանգության եւ բարեկեցության սպառնալիք են Թուրքիան եւ Ադրբեջանը: Ադրբեջանը՝ որպես անմիջական ռազմական ագրեսիա սանձազերծող, իսկ Թուրքիան` աշխարհում միակ պետությունը, որն Ադրբեջանին այդ հանցավոր արարքներում աջակցում է, ինչպես նաեւ Հայաստանի հետ փակ պահելով սահմանները` պահում է փաստացի շրջափակման մեջ վերջինիս:

Էդուարդ Շարմազանովը լրագրողներին հիշեցրել է, որ Հայաստանի Հանրապետությունը խնդիրները լուծելու միակ ճանապարհը մշտապես տեսել ու տեսնում է բացառապես խաղաղ կարգավորման շրջանակում, Արցախի հարցում` ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության շրջանակում եւ միջազգային մարդասիրական կանոններին համապատասխան: Նա փաստել է նաեւ, որ Ադրբեջանի իշխանությունը մշտապես հանդես է գալիս ռազմատենչ հայտարարություններով, խնդրի կարգավորման համար մերժելով թե՛ Մինսկի խմբի եւ թե՛ միջազգային մարդասիրական բոլոր կանոնները:
Ասուլիսի ավարտին ՀՀ ԱԺ փոխնախագահը եւս մեկ անգամ հորդորել է Ադրբեջանին՝ դադարեցնել ագրեսիան այն պարզ պատճառով, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդն ազատ, անվտանգ ու անկախ ապրելու իրավունք ունի:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930