Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծ Բրիտանիայի թագուհին կնշի ծննդյան 90-ամյակը. USA Today

Ապրիլ 21,2016 11:06

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը այսօր կնշի իր ծննդյան 90-ամյակը: Օրվա ընթացքում նախատեսվում է անցկացնել մի շարք միջոցառումներ։ Այս մասին տեղեկացնում է USA Today-ը։

Նշվում է, որ Եղիսաբեթը ծննդյան տոնակատարությունները կնշի իր 94-ամյա ամուսին Ֆիլիպի հետ, որը հունիսին կդառնա 95 տարեկան։ Մեծ Բրիտանիայի թագուհու ծննդյան կապակցությամբ մի շարք միջոցառումներ են նախատեսվում։ Այգիներից մեկում Եղիսաբեթն ու Ֆիլիպը կբացեն 6,3 կմ. երկարությամբ «Թագուհու արահետը», որով քայլելիս կարելի է ծանոթանալ Եղիսաբեթի կյանքին վերաբերվող 63 նշանավոր իրադարձությունների մասին։ Սա պատահական թիվ չէ. բանն այն է, որ Եղիսաբեթի թագադրման արարողությունից անցել է ուղիղ 63 տարի։

Այլ միջոցառումների շարքում նախատեսվում է, որ թագուհին թեյելու է բրիտանացի իր տարեկիցների հետ, որոնց 90-ամյակը նույնպես լրանում է այսօր։ Երեկոյան Բրիտանիայում հրավառություն է լինելու՝ ի պատիվ Եղիսաբեթ Երկրորդ թագուհու։

Տեղեկացնենք, որ այլ երկրների բարձրաստիճան պաշտոնյաների շարքում Եղիսաբեթ թագուհուն շնորհավորելու առաջին հնարավորությունը կունենա ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, որը կնոջ՝ Միշելի հետ, 2016թ. ապրիլի 22-ին ժամանելու է Մեծ Բրիտանիա։

Ընդհանուր առմամբ Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհու ծննդյանը նվիրված միջոցառումները կտևեն շուրջ երկու ամիս։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930