Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Գալստյանին բերման ենթարկեցին

Ապրիլ 22,2016 20:42

Քիչ առաջ Բաղրամյան պողոտայի սկզբնամասում միջադեպ տեղի ունեցավ կարմիր բերետավորների եւ  ցուցարարների միջեւ: Ակցիայի մասնակից «Համահայկական բնապահպանական ճակատի» անդամ Լեւոն Գալստյանը կարմիր բերետավորներին  ակնարկեց, որ իր ճանապարհը փակել են եւ թույլ չեն տալիս գնալ տուն՝ Մասիվ:

Clashes between members of 'We are next to our soldiers' initiative and policemen happened on Baghramyan Avenue in Yerevan, Armenia

Clashes between members of ‘We are next to our soldiers’ initiative and policemen happened on Baghramyan Avenue in Yerevan, Armenia

Լեւոն Գալստյանն ակնարկեց՝ «Ինձ Մասիվ կտանե՞ք: Ինչին ի պատասխան կարմիր բերետավորներից մեկն ասաց՝ «Այո, կտանենք»,  ու Գալստյանին քաշքշելով, թեւերից քաշելով բերման ենթարկեցին, նրան ոստիկանները քարշ տալով տարան ոստիկանական  պատնեշից այն կողմ:  Այս միջադեպից հետո կարմիր բերետավորները եւս մեկ քաղաքացու տարան:

Ավելի վաղ հայտնել  էինք, որ «Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնության անդամները պահանջ-նամակ հանձնելու նպատակով երթ են կազմակերպել դեպի Բաղրամյան 26 եւ նրանք պահանջում են գումար հատկացնել վիրավոր զինծառայողներին, գումարներ գանձել մի շարք օլիգարխներից:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930