Լրահոս
Օրվա լրահոսը

Կուսումնասիրվեն լրագրողների հանդեպ ոստիկանների կատարած գործողությունները. (Տեսանյութ)

Ապրիլ 22,2016 21:25

Քիչ առաջ Բաղրամյան պողոտայի սկզբնամասում, որտեղ դեռեւս շարունակում են գտնվել մի խումբ ցուցարարներ, լրագրողներին մոտեցավ ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

MHM0103946-copy

Ասվեց, որ կարմիր բերետավորների կողմից բերման են ենթարկվել 1in.am լրատվականի երկու օպերատորներ, իսկ նրանց տեսախցիկները  նետվել են գետնին: Աշոտ Ահարոնյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ոստիկանության կողմից վերջիններիս բերման ենթարկելու հրահանգ չի եղել, ոստիկանությունը լրագրողներին եւ ցուցարարներին քանիցս հորդորել է ազատել տարածքը: Պարոն Ահարոնյանը խնդրեց ոստիկանություն ներկայացնել լրագրողների նկատմամբ կատարվածի տեսագրությունները եւ ոստիկանությունը անպայման կզբաղվի դրանց ուսումնասիրությամբ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Հ. Գ. Բաղրամյան պողոտայից վարչական ձերբակալման է ենթարկվել 42 անձ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: Այդ անձինք վարչական ձերբակալման են ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180 հոդվածի 1-ին մասի 11-րդ և 15 –րդ կետերով նախատեսված հիմքով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930