Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքայի ԱԳՆ-ն կոչ է արել ԱՄՆ-ին անկողմնակալ լինել Հայոց ցեղասպանության հարցում. «Հաբերլեր»

Ապրիլ 23,2016 12:02

Թուրքիայի արտաքին գերատեսչությունը հայտարարություն է տարածել, որտեղ անդրադարձ է կատարվում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի անունից՝ Հայոց ցեղասպանության 101-ամյակի կապակցությամբ հրապարակված ուղերձին։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատվական գործակալությունը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահի անունից տարածված ամենամյա ուղերձի մեջ Հայոց ցեղասպանությունը, կրկին կոչվել էր Մեծ եղեռն և կրկին չէր օգտագործվել ցեղասպանություն բառը՝ ինչպես եղել է Օբամայի նախագահության նախորդ տարիներին ։

ԱՄՆ նախագահի ուղերձը բողոքի պատճառ է դարձել Թուրքիայում, իսկ այդ երկրի ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել, որտեղ ԱՄՆ-ին կոչ է արել անկողմնակալ լինել Հայոց ցեղասպանության հարցում, հաշվի առնել բոլոր կողմերի ցավերը, որդեգրել ողջամիտ և կառուցողական մոտեցում։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարության տարածած գրավոր հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «1915թ. դեպքերի վերաբերյալ 2016թ. ապրիլի 22-ին ԱՄՆ նախագահ Օբամայի հրապարակած ուղերձը նոր օրինակ է, թե ինչպես կարող են միակողմանի գնահատվել և ներկայացվել Առաջին համաշխարհային պատերազմի տարիների ընթացքում տեղի ունեցած ցավալի իրադարձությունները»։

Մեր հարևան պետության արտաքին գերատեսչությունը կոչ է անում նաև պատմությունը թողնել պատմաբաններին, նշելով, որ. «Փաստ է, որ մինչև այժմ որևէ մեկին օգուտ չի բերել պատմության ընթացքում տեղի ունեցած դժբախտությունները քաղաքականությանը ծառայեցնելը»։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930